10:13 28.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395․5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․60 դրամ:
20:39 28.02.2025
ԱԺ-ում քննարկվել են կիբեռանվտանգությանը և հանրային տեղեկություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 28-ին Ազգային ժողովում մասնակցել են «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության, Պետական-իրավական, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ թվային […] ...
20:27 28.02.2025
Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետըՇիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Թե ովքեր կարող են օգտվել պետական այս ծրագրից` տեսանյութում: ...
20:18 28.02.2025
Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստըԵրևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է. «Վստահ եմ, այս նիստը ևս մեկ քայլ կդառնա մեր պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացման […] ...
20:11 28.02.2025
Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումիցՓետրվարի 28-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում կան խցանված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել է երկու «Vaz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան, առաջացել է խցանում (մոտ 40 […] ...
19:58 28.02.2025
Ռուս մարզիկներին կթույլատրվի մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերին նույն սկզբունքով, ինչպես թույլատրվեց մասնակցել ՕԽ-2024-ինՌուս և բելառուս մարզիկներին կարող են թույլատրել մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին Փարիզ 2024-ի սխեմայով: Այս մասին հայտնում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ «2026 թվականին Միլանում և Կորտինայում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքները, ամենայն հավանականությամբ, նման կլինեն 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքներին», — RIA Novosti Sport-ը մեջբերում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ […] ...