08:30 28.02.2025
Թուրքիան, ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ակնկալում է բարելավել երկկողմ անվտանգության հարաբերությունների մակարդակը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera Arabic-ին տված հարցազրույցում։
«Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների հիմնական առանցքը միշտ եղել է անվտանգությունը, մեր նախագահն ասել է, որ անվտանգությունը կարևոր հենարան է, բայց հիմա, երբ մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, տնտեսությունն անվտանգությունից պակաս կարևոր չէ, ուստի, եկեք երկու երկրների միջև առևտրի ծավալը հասցնենք 100 միլիարդ դոլարի։
Սա կարևոր փոփոխություն էր։ Այժմ, մենք ցանկանում ենք հասնել մի կետի, երբ մեր տնտեսական հարաբերությունները կլինեն առնվազն նույնքան կարևոր, որքան մեր անվտանգության հարաբերություններն են»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
20:11 28.02.2025
Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումիցՓետրվարի 28-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում կան խցանված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել է երկու «Vaz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան, առաջացել է խցանում (մոտ 40 […] ...
19:58 28.02.2025
Ռուս մարզիկներին կթույլատրվի մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերին նույն սկզբունքով, ինչպես թույլատրվեց մասնակցել ՕԽ-2024-ինՌուս և բելառուս մարզիկներին կարող են թույլատրել մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին Փարիզ 2024-ի սխեմայով: Այս մասին հայտնում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ «2026 թվականին Միլանում և Կորտինայում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքները, ամենայն հավանականությամբ, նման կլինեն 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքներին», — RIA Novosti Sport-ը մեջբերում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ […] ...
19:54 28.02.2025
Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթություններըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների 25 ուսանող մասնակիցներին: Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի […] ...
19:46 28.02.2025
Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում. ԿԳՄՍՆԱռաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վարկանիշային սանդղակի ձևավորման կարգը: Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում: ...
19:38 28.02.2025
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որն ուղղված է Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և ոլորտում հասցեական կառավարման գործիքների ներդրմանը: Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը: Ասիական զարգացման […] ...