Պետքարտուղարություն. ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նախանշել են դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի նորմալացմանն ուղղված քայլերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
--1.91 oC

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նախանշել են դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի նորմալացմանն ուղղված քայլերը

10:00 28.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները փետրվարի 27-ին Ստամբուլում կառուցողական քննարկում են անցկացրել և նախանշել դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի կայունացմանն ուղղված առաջին քայլերը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ ներկայացուցիչները «անհանգստություն են հայտնել» պայմանագրով նախատեսված բանկային գործառնությունների և ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև նշել են «Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի անհրաժեշտությունը»։

«Կառուցողական քննարկման արդյունքում երկու կողմերն էլ նախանշեցին կոնկրետ նախնական քայլեր՝ ուղղված այդ ոլորտներում առաքելությունների երկկողմ կայունացմանը»,-ասված է հաղորդագրությունում։

Այն ընդգծում է, որ կողմերը պայմանավորվել են շուտով անցկացնել «այդ հարցերին նվիրված հավելյալ հանդիպում», որի ժամկետը կորոշվի ավելի ուշ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը

20:18 28.02.2025

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը

Երևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են  Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է. «Վստահ եմ, այս նիստը ևս մեկ քայլ կդառնա մեր պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացման […] ...

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից

20:11 28.02.2025

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից

Փետրվարի 28-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում կան խցանված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել է երկու «Vaz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան, առաջացել է խցանում (մոտ 40 […] ...

SHANTNEWS

20:00 28.02.2025

SHANTNEWS

Ռուս մարզիկներին կթույլատրվի մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերին նույն սկզբունքով, ինչպես թույլատրվեց մասնակցել ՕԽ-2024-ին

19:58 28.02.2025

Ռուս մարզիկներին կթույլատրվի մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերին նույն սկզբունքով, ինչպես թույլատրվեց մասնակցել ՕԽ-2024-ին

Ռուս և բելառուս մարզիկներին կարող են թույլատրել մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին Փարիզ 2024-ի սխեմայով: Այս մասին հայտնում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ «2026 թվականին Միլանում և Կորտինայում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքները, ամենայն հավանականությամբ, նման կլինեն 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքներին», — RIA Novosti Sport-ը մեջբերում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ […] ...

Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթությունները

19:54 28.02.2025

Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների 25 ուսանող մասնակիցներին: Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի […] ...

Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում. ԿԳՄՍՆ

19:46 28.02.2025

Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում. ԿԳՄՍՆ

Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վարկանիշային սանդղակի ձևավորման կարգը: Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում: ...

BACK_TO_TOP