23:19 27.02.2025
ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։
Հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։
Մանրամասները՝ այստեղ։
15:20 28.02.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին՝ աջակցելու նրանց մասնագիտական կողմնորոշման գործումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի հետ փետրվարի 27-ին հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ծանոթացել է աշակերտների հետաքրքրություններին և մասնագիտական ձգտումներին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար […] ...
15:15 28.02.2025
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը և անցնել գործարքի հաջորդ փուլ։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Գազայում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման առաջին փուլի ավարտով և Գազայում պահվող իսրայելցիների համար պաղեստինցի գերիների փոխանակմամբ, ՀԱՄԱՍ-ը հաստատում է իր լիակատար հանձնառությունը կյանքի […] ...
15:11 28.02.2025
Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում. Ազգերի լիգաՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան մրցավեճի պատասխան խաղի տոմսերն առցանց վաճառքով մի քանի ժամում սպառվել են, հաղորդում է Վրաստանի հավաքականի մամուլի ծառայությունը: Խաղը կկայանա Թբիլիսիի «Դինամո Արենայում», որը կարող է ընդունել 54 500 երկրպագուի: Հանդիպումը կանցկացվի մարտի 23-ին: Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանում: Հաղթողը կբարձրանա Ազգերի լիգայի B դիվիզիոն: ...
15:07 28.02.2025
ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստինԵրևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 49–րդ նիստը ևս մեկ քայլ է ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը […] ...
15:03 28.02.2025
Զինադադարից հետո Լիբանանում զոհվել է ավելի քան 300 երեխաՆոյեմբերին հրադադարի հաստատումից հետո Լիբանանում ավելի քան 300 երեխա է զոհվել և 1500-ը վիրավորվել, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Էթի Հիգինսը։ «Լիբանանում մարտերը կտրուկ սրվեցին 2024 թվականի սեպտեմբերին 11 ամիս տևած հարձակումներից հետո: Նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո ավելի քան 310 երեխա է զոհվել, ավելի քան 1500-ը վիրավորվել է», – ասել […] ...