Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր, որը շարունակաբար զարգանում է․ ԲՏԱ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.26
  • RUBLE
    4.53
  • 412.22
WEATHER
+2.09 oC

Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր, որը շարունակաբար զարգանում է․ ԲՏԱ նախարար

23:08 27.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը, որը, նախարարի գնահատմամբ, կարևոր նախաձեռնություն է մեր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։

«Այս ֆոնդը մեծ հնարավորություն է հայաստանյան ստարտափների համար, ինչպես նաև հստակ ազդակ միջազգային ներդրողների համար՝ բացահայտելու մեր երկրի նորարարական ներուժը։

2024-ին միայն ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 915 միլիարդ դրամ (ՊԵԿ-ի տվյալներով), իսկ բարձր տեխնոլոգիական ոլորտի արտադրության որոշ ուղղությունների ներառմամբ՝ այն գերազանցել է 1 տրիլիոն 150 միլիարդ դրամը։ Այս շարունակական աճը ցույց է տալիս, որ Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր, որը շարունակաբար զարգանում է՝ ներգրավելով նոր գաղափարներ, տաղանդներ և ներդրումներ։

Վենչուրային հարթակներն առանցքային դեր ունեն այս գործընթացում՝ աջակցելով ստարտափներին՝ արագ աճելու և գլոբալ շուկաներ դուրս գալու հարցում։ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել տեխնոլոգիական համայնքին, քանի որ հենց այստեղ է մեր տնտեսության իրական ուժը»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի էջում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին՝ աջակցելու նրանց մասնագիտական կողմնորոշման գործում

15:20 28.02.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին՝ աջակցելու նրանց մասնագիտական կողմնորոշման գործում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի հետ փետրվարի 27-ին հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ծանոթացել է աշակերտների հետաքրքրություններին և մասնագիտական ձգտումներին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը

15:15 28.02.2025

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը և անցնել գործարքի հաջորդ փուլ։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Գազայում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման առաջին փուլի ավարտով և Գազայում պահվող իսրայելցիների համար պաղեստինցի գերիների փոխանակմամբ, ՀԱՄԱՍ-ը հաստատում է իր լիակատար հանձնառությունը կյանքի […] ...

Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում. Ազգերի լիգա

15:11 28.02.2025

Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում. Ազգերի լիգա

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան մրցավեճի պատասխան խաղի տոմսերն առցանց վաճառքով մի քանի ժամում սպառվել են, հաղորդում է Վրաստանի հավաքականի մամուլի ծառայությունը: Խաղը կկայանա Թբիլիսիի «Դինամո Արենայում», որը կարող է ընդունել 54 500 երկրպագուի: Հանդիպումը կանցկացվի մարտի 23-ին: Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանում: Հաղթողը կբարձրանա Ազգերի լիգայի B դիվիզիոն: ...

ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստին

15:07 28.02.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստին

Երևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 49–րդ նիստը ևս մեկ քայլ է ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը […] ...

Զինադադարից հետո Լիբանանում զոհվել է ավելի քան 300 երեխա

15:03 28.02.2025

Զինադադարից հետո Լիբանանում զոհվել է ավելի քան 300 երեխա

Նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո Լիբանանում ավելի քան 300 երեխա է զոհվել և 1500-ը վիրավորվել, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Էթի Հիգինսը։ «Լիբանանում մարտերը կտրուկ սրվեցին 2024 թվականի սեպտեմբերին 11 ամիս տևած հարձակումներից հետո: Նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո ավելի քան 310 երեխա է զոհվել, ավելի քան 1500-ը վիրավորվել է», – ասել […] ...

SHANTNEWS

15:00 28.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP