18:25 27.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կա փոխադարձ պատրաստակամություն՝ աշխատելու պետական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, այսօր Վաշինգտոնը ցուցադրում է պրագմատիզմ և հրաժարվում է իր նախորդների բազմաթիվ ստերեոտիպերից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կա փոխադարձ պատրաստակամություն աշխատելու պետական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, աստիճանաբար լուծելու աշխարհում կուտակված ռազմավարական խնդիրների ահռելի ծավալը»,- ասել է Պուտինը հինգշաբթի օրը՝ Պետդումայի ընդլայնված նիստում:
Նա նշել է, որ հենց այդ խնդիրներն են ժամանակին առաջացրել ուկրաինական և այլ տարածաշրջանային ճգնաժամերը:
«Կարևոր է, որ մեր ներկա գործընկերները ցուցադրում են պրագմատիզմ, իրական հայացք իրերի վրա, հրաժարվում են բազմաթիվ ստերեոտիպերից, այնպիսի՛ կանոններից ու մեսիական գաղափարական կլիշեներից, որոնք բերել են միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի ճգնաժամին»,-ավելացրել է ՌԴ նախագահը։
15:42 28.02.2025
ՌԴ ԱԳՆ. Ստամբուլում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները բովանդակալից և գործնական էինՍտամբուլում ռուս-ամերիկյան խորհրդակցություններն անցել են առարկայական և գործնական, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը այս ճանապարհով։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Քննարկումներն անցել են բովանդակալից և գործնական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այս ճանապարհով»,- հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից: ...
15:36 28.02.2025
Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ, որը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում․ Ֆրանսիայի դեսպանՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ։ Այս մասին Դըկոտինյին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ «Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,- գրել է Ֆրանսիայի […] ...
15:31 28.02.2025
Մբապեն վերսկսել է մարզումներըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերսկսել է մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի հավաքականի ավագն ատամի հեռացման պատճառով բաց էր թողել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Իսպանիայի չեմպիոնը սկսել է պատրաստվել «Բետիսի» դեմ կայանալիք արտագնա խաղին: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 27 […] ...
15:24 28.02.2025
Շոլցը մարտի 2-ին Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանըԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով, մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով հանդիպմանը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։ «Հրավիրված են նաև եվրոպացի այլ առաջնորդներ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո […] ...
15:20 28.02.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին՝ աջակցելու նրանց մասնագիտական կողմնորոշման գործումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի հետ փետրվարի 27-ին հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ծանոթացել է աշակերտների հետաքրքրություններին և մասնագիտական ձգտումներին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար […] ...
15:15 28.02.2025
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը և անցնել գործարքի հաջորդ փուլ։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Գազայում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման առաջին փուլի ավարտով և Գազայում պահվող իսրայելցիների համար պաղեստինցի գերիների փոխանակմամբ, ՀԱՄԱՍ-ը հաստատում է իր լիակատար հանձնառությունը կյանքի […] ...