Հաստատվել է առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.26
  • RUBLE
    4.53
  • 412.22
WEATHER
+2.09 oC

Հաստատվել է առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը

17:46 27.02.2025

Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը:

Նպատակը՝ առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար վերջիններիս աջակցություն տրամադրելն է: Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը (4 տոկոսից դարձել է 9.5 տոկոս):

Միևնույն ժամանակ, շրջանառության հարկի գումարից ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազաների բացակայության դեպքում) Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ենթակա է նվազեցման հետագա հաշվետու ժամանակաշրջանների առևտրական (առք ու վաճառքի) ձևավորվող հարկման բազաների նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից: Մինչև 2025 թ. հունվարի 1-ը առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարված ձեռքբերումները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում առաջանում է լրացուցիչ հարկային բեռ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 2025 թ. հունվարի 1-ը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում այդ ձեռքբերումների գծով շրջանառության հարկի գումարից նվազեցումները կատարվել են 4 տոկոսի չափով: Արդյունքում ակնկալվում է՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում այդ գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել համաչափ հարկային բեռ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հարցն այն օրինակներից մեկն է, որ որոշակի փոփոխություններ են իրականացվում մասնավոր հատվածի գործընկերների հետ շփումների արդյունքում:

«Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի շրջանառության հարկ վճարողները, օգտագործելով Կառավարության աջակցության այս անցումային ժամանակահատվածը, իրենց ձեռնարկատիրական գործունեության մոդելը վերանայեն այնպես, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռքբերումները և այլ ծախսերը կատարեն առավելապես փաստաթղթավորմամբ, որի պարագայում ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ նաև կարող է լինել հարկային բեռի նվազեցում», -ասել է նախարարը:

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ծրագրից օգտվելու նախապայմանները.

«Հարկ վճարողին աջակցությունը տրամադրվում է, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները՝ 2024 թվականին իրականացրել է առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում հանդիսացել է բացառապես շրջանառության հարկ վճարող, դիմումի ներկայացման օրվա նախորդ օրվա դրությամբ ամբողջությամբ կատարվել են վճարման ենթակա շրջանառության հարկի պարտավորությունները:

Եռամսյակի արդյունքներով առևտրական գործունեությունից շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 5 տոկոսը, կամ հարկ վճարողի մոտ առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկի գումարի չնվազեցված և փոխանցված գումար: Հարկային մարմին են ներկայացրել առևտրական գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկատվություն: Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու է 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար»:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունը չափերը.

«Եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այլ գործունեության մասով իրացման շրջանառության 5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության մեկուկես տոկոս կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարի չնվազեցված և փոխանցված գումար: Ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմին՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնի նախագծով սահմանվող ձևին համապատասխան դիմում: Դիմումը 2025 թվականի առաջին եռամսյակի համար կարող է ներկայացվել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, այս թեման արդեն մի քանի տարի է ինչ քննարկվում է.

«Մենք մի կողմից ասում ենք, որ պայքարում ենք ստվերի դեմ, մյուս կողմից օրենսդրական միջանցքներ ենք ստեղծել ստվերի աճի համար: Եվ դրա թիվ 1 միջանցքը շրջանառության հարկն էր, շրջանառության հարկի այն տրամաբանությունը, որը մենք դրել ենք»:

Վարչապետն ընդգծել է, որ թեմայի շուրջ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ վատ համակարգ ունենալը մի պրոբլեմ է, այդ համակարգը փոխելը կամ այդ համակարգից հրաժարվելը երկրորդ պրոբլեմն է:

«Հիմա եկել ենք այն եզրակացության, որ ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ անենք, և հարկը պիտի, այո, ավելացնենք՝ ստվերի, այսպես ասած, գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք: Շրջանառության հարկի հետ դա է տեղի ունեցել: Այսինքն՝ նվազեցման հնարավորությունը, եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկն իրականում նվազել է՝ դառնալով 1 տոկոս, շրջանառության 1 տոկոսի մասին է խոսքը: Այս ընթացքում որոշակի քննադատություններ եղան, կրքեր բորբոքվեցին և այլն: Այդ ամենով և ամենայն հարգանքով՝ Կառավարությունն իր քաղաքական կամքն արձանագրեց: Արձանագրեց, որ այդ քաղաքական կամքն անբեկանելի է և այլ տարբերակ չկա: Բայց մյուս կողմից մենք ասացինք նաև, որ սա վնաս հասցնելու ակտ չի: Սա ընդհակառակը օգնելու, աջակցելու, որպեսզի բիզնեսն իր առաջ ավելին անելու, ավելի ճիշտ մոտիվացիաներ ունենալու, այդ նպատակն ենք մենք հետապնդում: Իհարկե, մենք նաև հընթացս մոնիթորինգ կանենք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ կրքերը որոշակիորեն հանդարտվեցին, Կառավարությունը փորձել է գտնել ընդունելի տարբերակ, որպեսզի և՛ քաղաքականությունն արձանագրվի, և՛ քաղաքականությունը ներդրվի և իրականություն դառնա.

«Դրա համար մենք գնացինք հետևյալ ճանապարհով: Եթե շատ բարդ տեքստը պարզեցնենք, ըստ էության, մենք ասում ենք հետևյալը՝ եթե արդյունքում հարկը նախկինում սահմանված այն վերին շեմից՝ 5 տոկոսից ավելի կլինի, մենք այդ ավելի մասը կվերադարձնենք տնտեսվարողներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն վերսկսել է մարզումները

15:31 28.02.2025

Մբապեն վերսկսել է մարզումները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերսկսել է մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի հավաքականի ավագն ատամի հեռացման պատճառով բաց էր թողել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Իսպանիայի չեմպիոնը սկսել է պատրաստվել «Բետիսի» դեմ կայանալիք արտագնա խաղին: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 27 […] ...

Շոլցը մարտի 2-ին Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

15:24 28.02.2025

Շոլցը մարտի 2-ին Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով, մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով հանդիպմանը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։ «Հրավիրված են նաև եվրոպացի այլ առաջնորդներ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին՝ աջակցելու նրանց մասնագիտական կողմնորոշման գործում

15:20 28.02.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին՝ աջակցելու նրանց մասնագիտական կողմնորոշման գործում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի հետ փետրվարի 27-ին հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ծանոթացել է աշակերտների հետաքրքրություններին և մասնագիտական ձգտումներին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը

15:15 28.02.2025

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը և անցնել գործարքի հաջորդ փուլ։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Գազայում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման առաջին փուլի ավարտով և Գազայում պահվող իսրայելցիների համար պաղեստինցի գերիների փոխանակմամբ, ՀԱՄԱՍ-ը հաստատում է իր լիակատար հանձնառությունը կյանքի […] ...

Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում. Ազգերի լիգա

15:11 28.02.2025

Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում. Ազգերի լիգա

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան մրցավեճի պատասխան խաղի տոմսերն առցանց վաճառքով մի քանի ժամում սպառվել են, հաղորդում է Վրաստանի հավաքականի մամուլի ծառայությունը: Խաղը կկայանա Թբիլիսիի «Դինամո Արենայում», որը կարող է ընդունել 54 500 երկրպագուի: Հանդիպումը կանցկացվի մարտի 23-ին: Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանում: Հաղթողը կբարձրանա Ազգերի լիգայի B դիվիզիոն: ...

ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստին

15:07 28.02.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստին

Երևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 49–րդ նիստը ևս մեկ քայլ է ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը […] ...

BACK_TO_TOP