08:35 28.02.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղում նվազագույն հաշվով տարած հաղթանակից հետո խոսել է թիմի կազմը թարմացնելու և մյուս խնդիրների մասին:
«Չեմպիոնների լիգայում խաղալը մեզ համար աներևակայելի հաջողություն էր: Նախկին «Մանչեսթեր Սիթին» այլևս չի լինի, այդ թիմը չափից ավելի լավն էր, բայց մենք կվերադառնանք:
Այժմ երիտասարդ թիմ ունենք, իսկ հարձակման գծի եռյակը մեր ապագան է: Ռոդրին կվերադառնա, իսկ Նիկոն մեր ապագան է, Խուսանովն էլ դեռ երիտասարդ է:
Բերնարդուն, Գյունդողանը, Կևինը և մյուսները նույնպես կարևոր են մեզ համար: Երիտասարդները և այն նորեկները, որոնք գալու են ամռանը, առաջիկա տարիներին պետք է թիմը տանեն իրենց հետևից: Սա ժամանակի հարց է»,- կատալոնացի մասնագետի խոսքերը մեջբերում է City Xtra-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 27 տուրից հետո վաստակել է 47 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը:
20:11 28.02.2025
Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից19:17 28.02.2025
ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է թունելի կառուցման շինհրապարակ19:58 28.02.2025
Ռուս մարզիկներին կթույլատրվի մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերին նույն սկզբունքով, ինչպես թույլատրվեց մասնակցել ՕԽ-2024-ինՌուս և բելառուս մարզիկներին կարող են թույլատրել մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին Փարիզ 2024-ի սխեմայով: Այս մասին հայտնում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ «2026 թվականին Միլանում և Կորտինայում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքները, ամենայն հավանականությամբ, նման կլինեն 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքներին», — RIA Novosti Sport-ը մեջբերում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ […] ...
19:54 28.02.2025
Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել դատախազների՝ որպես պետության պաշտպանների լիազորություններն ու Դատախազության առաջնահերթություններըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների 25 ուսանող մասնակիցներին: Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի […] ...
19:46 28.02.2025
Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում. ԿԳՄՍՆԱռաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վարկանիշային սանդղակի ձևավորման կարգը: Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում: ...
19:38 28.02.2025
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որն ուղղված է Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և ոլորտում հասցեական կառավարման գործիքների ներդրմանը: Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը: Ասիական զարգացման […] ...
19:27 28.02.2025
Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժածՓետրվարի 28-ին` ժամը 16:27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին` գնացքի գծերի և ավտոճանապարհի հատման հատվածում, «Mercedes-Benz» մակնիշի […] ...