Հայաստանը պատվո հյուր է 13-րդ միջազգային դիզայն բիենալեում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 02 2025
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
+3.09 oC

Հայաստանը պատվո հյուր է 13-րդ միջազգային դիզայն բիենալեում

15:50 27.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանն այս տարի 13-րդ միջազգային դիզայն բիենալեում կներկայանա որպես պատվո հյուր՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ: «Ռեսուրս(ներ)՝ կանխատեսելով վաղը» խորագիրը կրող բիենալեն կանցկացվի մայիսի 22-ից սեպտեմբերի 22-ը Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում:

Այս առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ցուցադրության համադրողներ Նայիրի Խաչատուրեանը, Ժան-Ֆրանսուա Դինքջեանը և Էլուա Շաֆայը: Կարևորելով տարբեր հարթակներում ժամանակակից արվեստին անդրադարձը՝ Սվետլանա Սահակյանը նշել է. «Կարևոր է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին, ցույց տալ նրանց ներուժը միջազգային հանրությանը: Այս առումով բիենալեն արվեստագիտական դաշտի մասին խոսելու լավագույն հարթակն է»:

Մասնավորապես՝ խոսելով Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային բիենալեի մասին՝ Սվետլանա Սահակյանն առանձնակի ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ամուր կապերը, որոնք, ըստ նրա, տարեցտարի ավելի են ընդլայնվում: Այս համատեքստում նա կարևորել է համադրողների համագործակցային աշխատանքը, որը լավագույնս կներկայացնի աշխարհում Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման միտումները:

Նա նաև ներկայացրել է ոլորտի պետական քաղաքականությունը, որը, մասնավորապես, խթանում է ինքնազբաղ արվեստագետների գործունեությունը:

««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ են կատարվել, որոնք միտված են խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը: Այդ քաղաքականությունն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերի, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների կողմից կազմակերպվող միջոցառումներում նրանց ընդգրկելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի և հավասար մրցակցային դաշտի ձևավորման միջոցով: Չէ որ ժամանակակից արվեստագետները հարստացնում են ոչ միայն մեր մշակութային ներկան, այլև ժառանգությունը»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

Եզրափակելով խոսքը՝ վարչության պետն ընդգծել է, որ բիենալեն նաև հայաստանաճանաչություն է, ինչպես նաև մեր երկրի նկատմամբ հետաքրքրության աճը բարձրացնելու, այլազգիների հետ համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություն:

Խոսելով ցուցադրությանը Հայաստանի մասնակցության ևպատվո հյուր լինելու մասին՝ համադրող Ժան-Ֆրանսուա Դինքջեանը նշել է. «Մեր նպատակն է Հայաստանն իրական աշխատանքներով ներկայացնել և ցույց տալ, որ հայկական արվեստը նաև մերօրյա երիտասարդների ստեղծագործությունն է, որը կենդանի ռեսուրս է»: Նա ընդգծել է՝ Հայաստանի ժամանակակից ստեղծագործական դաշտը Սենտ Էտիենի 13-րդ միջազգային դիզայն բիենալեի ուշադրության կենտրոնում է: Այս համատեքստում կարևորվել է Սենտ Էտիենի և Կապանի քույր քաղաքներ հռչակումը:

Ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանն էլ ներկայացրել է ցուցադրության բովանդակությունն ու հայեցակարգը: «Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի լեռնային քարտեզագրությունը՝ թույլ տալով ընթերցել այն տարածքը, որը բացահայտվում է ավելի քան 15 հայ ստեղծագործողի և արվեստի կառույցների միջոցով: Բոլորն էլ առաջնորդվել են այն եռանդով, ազնվությամբ ու ազատությամբ, որ բնորոշ է Հայաստանին»,- ասել է նա` հավելելով, որ ցուցադրության ձևավորողը Normal Studio-ն է: Նայիրի Խաչատուրեանի մեկնաբանմամբ՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը հարգանքի տուրք է մատուցում մոդեռնիստական դարաշրջանի երկու նշանավոր գործիչներին, որոնց ստեղծագործական հնարամտությունն ազդել է ժամանակակից ստեղծագործողների վրա:

«Արվեստագետներ Հռիփսիմե Սիմոնյանը և Կամո Նիգարյանը զգալի ներդրում են ունեցել խորհրդային տարիներին Հայաստանում արդյունաբերական դիզայի և դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման գործում: Ներկայացված աշխատանքները տեսողական ու պատմական հակակշիռ են ստեղծում հայ երիտասարդության ժամանակակից ստեղծագործություններին: Հայկական դիզայնը դուրս է գալիս արխիվներից: Անցյալը ներկա է՝ կանխատեսելու համար ապագան»,- մեկնաբանել է Նայիրի Խաչատուրեանը:

Նշենք, որ 13-րդ միջազգային դիզայն բիենալեի թեման վերաբերում է ժամանակակից խնդիրների էությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնակարանային գողություն Մրգաստանում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:10 28.02.2025

Բնակարանային գողություն Մրգաստանում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վաղարշապատի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ գողություն է կատարել Մրգաստան գյուղի մի տնից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ի երեկոյան Էջմիածնի Բաղրամյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Փաստերի ճնշման տակ երիտասարդը խոստովանեց, որ նույն օրը, ժամեր առաջ, օգտվելով տանտերերի բացակայությունից, երկաթե լինգով բացել է տան […] ...

Ֆուտզալի ՀՀ հավաքականը նախապատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին

16:03 28.02.2025

Ֆուտզալի ՀՀ հավաքականը նախապատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ռուբեն Նազարեթյանի թիմը մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ չորս օր անց Երևանում կընդունի Ղազախստանի թիմին: Հայաստանի հավաքականի հայտացուցակը հետևյալն է. Դարպասապահներ՝ Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան) Էմին Ղարաբեկյանց […] ...

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր

15:57 28.02.2025

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր

Փետրվարի 26-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին։ Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։ Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով […] ...

Հայտարարություն. Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության համար կատարվում է ընդունելություն

15:52 28.02.2025

Հայտարարություն. Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության համար կատարվում է ընդունելություն

Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար կարող են դիմել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) 18-ից (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) մինչև 35 տարեկան […] ...

Մյուլերը բանակցում է «Բավարիայի» հետ»

15:47 28.02.2025

Մյուլերը բանակցում է «Բավարիայի» հետ»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցում է մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Der Spiegel-ը: «Մենք բանակցում ենք։ Խոսքը մարզական հեռանկարների ու ֆինանսական փաթեթի մասին է։ Ես դեռ մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալուց»,- ասել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ 35-ամյա Մյուլերը 2009 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» գլխավոր թիմում: Կողմերի գործող պայմանագրի ժամկետը […] ...

ՌԴ ԱԳՆ. Ստամբուլում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները բովանդակալից և գործնական էին

15:42 28.02.2025

ՌԴ ԱԳՆ. Ստամբուլում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները բովանդակալից և գործնական էին

Ստամբուլում ռուս-ամերիկյան խորհրդակցություններն անցել են առարկայական և գործնական, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը այս ճանապարհով։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Քննարկումներն անցել են բովանդակալից և գործնական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այս ճանապարհով»,- հայտնել են դիվանագիտական ​​գերատեսչությունից: ...

BACK_TO_TOP