15:24 27.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում:
Մասնավորապես` ԿԳՄՍՆ կայքում բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որն ունի «Նախադպրոցական հաստատություններ», «Հանրակրթական հաստատություններ», «Քոլեջներ», «Բուհեր», «Արտադպրոցական հաստատություններ», «Ոչ ֆորմալ կրթություն», «Ուղեցույցներ» ենթաբաժինները:
«Մեր քաղաքացիները շատ հեշտությամբ կարող են տեսնել, թե որ հաստատություններն են ներառված սոցիալական կրեդիտից օգտվող կազմակերպությունների ցանկում: Ընդ որում՝ խոսքը բոլորովին փոքր շրջանակի մասին չէ. միայն երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում սովորող ավելի քան 55 հազար երեխաներ կան, որոնցից ավելի քան 43 հազարը վճարովի են սովորում: Վարձավճարներն անկանխիկ վճարելու դեպքում քաղաքացիները կկարողանան դառնալ այս ծրագրի շահառու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նշել է՝ ԿԳՄՍՆ կայքում հրապարակված են նաև երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, որոնց թիվն այս պահին 110 է. «Այս պահին համապատասխան կազմակերպությունների կողմից ակտիվություն է նկատվում` երաշխավորման գործընթացի հանդեպ շատերն են ցուցաբերում հետաքրքրություն»:
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ «Ուղեցույցներ» ենթաբաժնում ներկայացված են մի շարք օգտակար նյութեր, այդ թվում` «Ուղեցույց սոցիալական կրեդիտից օգտվող քաղաքացիների համար», «Ուղեցույց կրթական ծառայություններ մատուցողների համար», գործընթացը կարգավորող իրավական ակտեր և այլն:
Անդրադառնալով գործընթացների լավարկմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվել նաև երաշխավորման կարգի փոփոխության ուղղությամբ. առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի բարելավված նախագիծը:
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ կրթության գծով սոցիալական ծախս են համարվում և ենթակա են փոխհատուցման նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար): Այս ուղղությամբ քաղաքացիներն առհասարակ որևէ լրացուցիչ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չունեն:
«Այն պահին, երբ դպրոցահասակ երեխա ունեցող քաղաքացիները կլրացնեն եկամուտների հայտարարագիրը, յուրաքանչյուր երեխայի մասով դասագրքի վարձավճարը 3000 դրամի չափով վերադարձի հնարավորություն կստանան: Սա քաղաքացիներից որևէ լրացուցիչ ջանք չի պահանջում և վերաբերում է ավելի քան 250 հազար դպրոցահասակ երեխաների ծնողներին և նրանց ընտանիքներին»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Նշենք՝ փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ): Դասագրքերի վարձավճարների դիմաց փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։
Կարևորելով եկամտային հարկից մինչև 100 հազար դրամի չափով վերադարձի համակարգի գործարկումը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնակի շեշտել է կրթական և առողջապահական բաղադրիչների նշանակությունը մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: Վարչապետը հանձնարարել է իրականացնել հանրային լայն իրազեկում և արդյունավետ հաղորդակցություն այս ուղղությամբ:
Նշենք, որ սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։
Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, որոնք լրացրել են իրենց հայտարարագիրը։ Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը (ավելի առողջ քաղաքացի, կրթության կարևորում)։
15:57 28.02.2025
Քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերՓետրվարի 26-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին։ Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։ Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով […] ...
15:52 28.02.2025
Հայտարարություն. Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության համար կատարվում է ընդունելությունՀամայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար կարող են դիմել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) 18-ից (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) մինչև 35 տարեկան […] ...
15:47 28.02.2025
Մյուլերը բանակցում է «Բավարիայի» հետ»«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցում է մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Der Spiegel-ը: «Մենք բանակցում ենք։ Խոսքը մարզական հեռանկարների ու ֆինանսական փաթեթի մասին է։ Ես դեռ մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալուց»,- ասել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ 35-ամյա Մյուլերը 2009 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» գլխավոր թիմում: Կողմերի գործող պայմանագրի ժամկետը […] ...
15:42 28.02.2025
ՌԴ ԱԳՆ. Ստամբուլում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները բովանդակալից և գործնական էինՍտամբուլում ռուս-ամերիկյան խորհրդակցություններն անցել են առարկայական և գործնական, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը այս ճանապարհով։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Քննարկումներն անցել են բովանդակալից և գործնական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այս ճանապարհով»,- հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից: ...
15:36 28.02.2025
Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ, որը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում․ Ֆրանսիայի դեսպանՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ։ Այս մասին Դըկոտինյին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ «Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,- գրել է Ֆրանսիայի […] ...
15:31 28.02.2025
Մբապեն վերսկսել է մարզումներըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերսկսել է մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի հավաքականի ավագն ատամի հեռացման պատճառով բաց էր թողել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Իսպանիայի չեմպիոնը սկսել է պատրաստվել «Բետիսի» դեմ կայանալիք արտագնա խաղին: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 27 […] ...