17:43 26.02.2025
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր «Ուկրաինայի աջակցման ծրագիրը» և նախատեսում է 660 միլիոն եվրո հատկացնել՝ ֆիննական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի պատվերներ կատարելու համար: Այս մասին այսօր հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանական գերատեսչությունը հունվարի 31-ին հայտարարել էր, որ Ուկրաինա կուղարկվի 27-րդ ռազմական օգնության փաթեթը՝ մոտ 200 միլիոն եվրո արժողությամբ, սակայն դրա բովանդակությունը, ժամկետները և առաքման եղանակը, ինչպես և նախորդ բոլոր մատակարարումները ֆիննական իշխանությունները չեն բացահայտել։
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ իշխանությունները կտրամադրեն մոտ 660 միլիոն եվրո պաշտպանության ոլորտի ընկերություններին՝ այնպիսի պատվերներ կատարելու համար, որոնց միջոցով Ֆինլանդիան զինամթերք կհանձնի Ուկրաինային։
Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը փետրվարի 8-ին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Հելսինկին զբաղեցնում է 5-րդ տեղը Կիևին տրված ռազմական օգնության ծավալով՝ մեկ բնակչի հաշվով։ Նա նշել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային արդեն փոխանցել է 2,5 միլիարդ եվրո։
00:15 27.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար00:14 27.02.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին00:30 27.02.2025
Դահուկորդ Կատյա Գալստյանը դուրս է եկել ԱԱ-ի եզրափակիչՆորվեգիայի Տրոնդհեմ քաղաքում ընթացող դահուկավազքի Աշխարհի առաջնության 7.5կմ դասական ոճի որակավորման փուլում ՀՀ կանանց հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը 33 երկրի 60 մարզիկների պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը` իրավունք վաստակելով մասնակցելու եզրափակիչ փուլին: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Նշենք, որ երզափակիչ փուլ որակավորվում է ընդամենը 10 մարզիկ: ...
00:15 27.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:14 27.02.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով […] ...
23:59 26.02.2025
Մեսսին կմնա ամերիկյան թիմում և կարիերան կավարտի MLS-ում«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կմնա ամերիկյան թիմում և կարիերան կավարտի MLS-ում։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Կլաուդիոն: Աղբյուրի համաձայն՝ չնայած Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերին, արգենտինացին մտադիր չէ հեռանալ «Ինտեր Մայամիից»: Նշվում է, որ մոտ ապագայում դիտարկվում է «Ինտեր Մայամիի» և «Բարսելոնայի» միջև ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Մեսսին «Ինտեր […] ...
23:47 26.02.2025
Արմավիրի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրшվորներՓետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական […] ...
23:36 26.02.2025
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը շարունակում է հացադուլը․ նրա առողջական վիճակը վատթարացել էԿարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին: Խոսքը այն մեր հայրենակիցների մասի՞ն է, որոնց գործերով այժմ զինվորական դատարանում շարունակվում է դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոչ միայն. Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել էին այս անգամ բոլոր այն հայերին, որոնց առկայությունը Բաքվի բանտերում Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես են ճանաչում: Խոսքն […] ...