14:05 26.02.2025
Նախաձեռնությամբ առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում եւ մեր երկրում ձեւավորված գործարար կապերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ընկերությունների ֆինանսավորումը:
«Օտարերկրյա եւ տեղական ներդրումային ու վենչուրային ֆոնդերի, բիզնես-հրեշտակների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկումներում վերջիններս կարեւորել են Հայաստանում փոխարկելի փոխառության գործիքի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ փոխարկելի պարտքի միջոցով ներդրումները սովորաբար կատարվում են ստարտափերում եւ զարգացման սկզբնական փուլերում գտնվող ընկերություններում:
Զեկուցողի խոսքով այդ մեխանիզմով ներդրումը հնարավորություն է ընձեռում ներդրողներին եւ ներդրումներ փնտրող ընկերություններին հավասարակշռել ռիսկերը եւ առավել փոխշահավետ համաձայնությունների գալ: Մասնավորապես, նման ֆինանսական ներդրումներ կատարելիս ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում` ընկերության ֆինանսական վիճակի բարելավման դեպքում, այդ ներդրումը վերածել բաժնեմասի եւ ոչ թե ստանալ փոխառության գումարի վերադարձ` դրամի տեսքով: Միաժամանակ ընկերության մասնակիցները/բաժնետերերը չեն ցանկանում նախնական փուլում կառավարման հնարավորությունից հրաժարվել` ներդրողին բաժնեմաս/բաժնետոմս տրամադրելով: «Նման մոտեցումը հաճախ շահավետ է նաեւ ընկերությունների համար, որոնք կարող են համեմատաբար ավելի լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ եւ այլն) ներգրավել ներդրումներ ներկա կամ հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի»,- նշել է Գեւորգ Պապոյանը: Ըստ նրա` չնայած փոխարկելի փոխառության գործիքի` միջազգային լայն տարածմանը` Հայաստանում դրա կիրառության համար առկա են օրենսդրական խոչընդոտներ, ինչպես նաեւ առկա չեն գործիքի կիրառման համար անհրաժեշտ կառուցակարգեր:
Նախարարը հավաստիացրել է, որ նախաձեռնությունն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի համապարփակ կարգավորմանը եւ այլն:
Սահմանվում է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն` փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մի մասի վերադարձի կամ տոկոսների կամ դրա մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններում փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխան պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր:
Նախաձեռնությամբ կարգավորվում են նաեւ փոխարկելի փոխառությունն արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարկման առանձնահատկությունները:
«Ակնկալվում է, որ նախաձեռնության ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ընկերություններում` հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը»,- նման դիրքորոշում է հայտնել նախարարը:
Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 26-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:
21:51 26.02.2025
Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից«Ռոստովը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է ակումբից: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Ռուսական ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է, որ Կարպինը որոշումը կայացրել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի վրա կենտրոնանալու համար: «Ռոստովի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Ջոնաթան Ալբան, որը նախկինում Կարպինի մարզչական շտաբում աշխատում էր որպես վերլուծաբան: ...
21:39 26.02.2025
Խաղաղության պայմանագրի նախագծում Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ անդրադարձ չկա. ՓաշինյանԱդրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ստացված նոր պատասխանում կան Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ առաջարկներ։ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում […] ...
21:37 26.02.2025
Անդրանիկ զորավարը 160-ամյա պատմություն ունիՀայաստանի պատմության թանգարանում նշվել է զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Միջոցառման շրջանակներում ամփոփվել է «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի է ունեցել 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
21:26 26.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:22 26.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով […] ...
21:11 26.02.2025
Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկություններ ստանալը վկայում է, որ գործընթացը փակուղում չէԽաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հերթական առաջարկությունները ստանալու փաստը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն փաստը, որ մենք ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ։ Այսինքն՝ հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ […] ...