13:53 26.02.2025
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում չի փոխանցել և չի նախատեսել Վաշինգտոնից իրանական կողմին որևէ հաղորդագրություն փոխանցել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Լավրովը մեզ (Իրանին) մանրամասն զեկույց է ներկայացրել ԱՄՆ-ի հետ իր բանակցությունների մասին, սակայն չի փոխանցել և չի ծրագրում փոխանցել ԱՄՆ-ից որևէ հաղորդագրություն»,- նախարարի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել էր Իրանի մայրաքաղաք, որտեղ, ինչպես հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից, նա հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
21:51 26.02.2025
Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից21:37 26.02.2025
Անդրանիկ զորավարը 160-ամյա պատմություն ունիՀայաստանի պատմության թանգարանում նշվել է զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Միջոցառման շրջանակներում ամփոփվել է «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի է ունեցել 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
21:26 26.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:22 26.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով […] ...
21:11 26.02.2025
Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկություններ ստանալը վկայում է, որ գործընթացը փակուղում չէԽաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հերթական առաջարկությունները ստանալու փաստը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն փաստը, որ մենք ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ։ Այսինքն՝ հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ […] ...
21:03 26.02.2025
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Hyundai»-ն բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվելՓետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: ...
20:52 26.02.2025
Առնե Սլոթը որակազրկվել է«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը 2 խաղով որակազրկվել է մրցավար Մայքլ Օլիվերին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան: «Էվերթոնի» հետ դերբիից (2:2) հետո նիդերլանդցին վիճաբանել էր մրցավարի հետ և կարմիր քարտ ստացել նրան վիրավորելու համար: Առնե Սլոթն ընդունել է իր մեղքը և տուգանվել 70 հազար ֆունտով: 2 խաղով որակարզկվել և 7000 ֆունտով […] ...