14:55 26.02.2025
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում ունեցել է մի շարք հանդիպումներ, հանդես եկել ելույթով:
«Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ օգտագործման համար և շարունակելու է հետևել այս քաղաքականությանը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ միջուկային ապահովության և անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ։ Հայաստանն արդեն նախաձեռնել է նոր ատոմակայանի ընտրության և հետագա կառուցման նախնական գործընթացները։ Այս պահին մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք փոքր մոդուլային ռեակտորների առանձնահատկությունները»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:28 26.02.2025
Հիացած եմ իմ թիմի մրցունակությամբ․ Դիեգո Սիմեոնե22:37 26.02.2025
Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ այս պահին չի հաջողվել համաձայնություն արձանագրել. ՀՀ վարչապետՀայաստանը և Ադրբեջանը դեռևս համաձայնության չեն եկել Խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարող եմ ասել, որ այս պահին այդ հարցով մեզ չի հաջողվել արձանագրել համաձայնություն: Վիճակագրությունը չի փոխվել. կա 17 հոդված՝ 15-ը համաձայնեցված են, երկուսը՝ չհամաձայնեցված: Չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող […] ...
22:28 26.02.2025
Հիացած եմ իմ թիմի մրցունակությամբ․ Դիեգո ՍիմեոնեՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղի (4:4) մասին, գրում է Marca-ն: Հանդիպման 6-րդ րոպեից մադրիդցիները հաշվի մեջ առաջ են եղել 2:0 հաշվով, իսկ 84-րդ րոպեի դրությամբ զիջում էին՝ 2:4 հաշվով։ «Չես կարող այսպիսի «Բարսելոնայի» դեմ դրական արդյունք սպասել, եթե շատ գոլեր չես խփում: Հեշտ չէր […] ...
22:19 26.02.2025
Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի պատասխանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին․ ՀՀ վարչապետՏարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին Ադրբեջանի կողմից պաշտոնական պատասխան դեռ չի ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք Ադրբեջանը չի մերժում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկները, երբ արտգործնախարարության մակարդակով հայտարարել է, որ դրանք գործնական նշանակություն չունեն։ «Մենք մեր պաշտոնական առաջարկին, պաշտոնական պատասխան […] ...
22:05 26.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 22:00-ի դրությամբ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Հրազդանի, Աշտարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ […] ...
21:51 26.02.2025
Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից«Ռոստովը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է ակումբից: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Ռուսական ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է, որ Կարպինը որոշումը կայացրել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի վրա կենտրոնանալու համար: «Ռոստովի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Ջոնաթան Ալբան, որը նախկինում Կարպինի մարզչական շտաբում աշխատում էր որպես վերլուծաբան: ...