Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի կողմից մեկնարկել է «Մարիա Խելի» կրթական նորարարության մրցույթը (Maria Geli Award) 2024-2026 թթ. համար։ Մրցույթի միջազգային անվանակարգին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաև ՀՀ ներկայացուցիչները։
Երկու տարին մեկ անցկացվող մրցույթը նախատեսված է միջազգային և ազգային մակարդակներում կրթական նորարարության ծրագրեր կազմելու և իրականացնելու փորձ ունեցող կրթության ոլորտի մասնագետների համար, որոնք աշխատում են մինչև 18 տարեկան աշակերտների հետ:
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ ճշտելու նպատակով: Ծրագրային հայտերը կազմելուց հետո դրանք պետք է ներկայացվեն մրցութային հանձնաժողովին 2026թ. մայիսի 1-31-ը ներառյալ։ Միջազգային անվանակարգի հաղթողը կարժանանա 12000 եվրո գումարային մրցանակի։
Լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10-599-646:
Հայտադիմումի ձևը, ինչպես նաև մրցույթի անցկացման, մասնակցության կանոնների, գնահատման չափանիշների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ կից: