Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
--2.91 oC

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները

12:50 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ Ֆրանկոֆոն միջոցառումներին նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հանրային ընդգրկվածությամբ։

«Ֆրանկոֆոն միջոցառումներում ներգրավված է կրթական և մշակութային 500-ից ավելի հաստատություն, ինչը ցույց է տալիս, որ տարեցտարի գործընթացն ավելի մեծ թափ է հավաքում, ինչը, վստահ եմ, նպաստելու է Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացմանը»,- ասել է նախարարը:

Ըստ նրա՝ անցկացվող միջոցառումները լինելու են նաև յուրօրինակ հարթակներ՝ խոսելու ֆրանկոֆոն երկրներին միավորող արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդասիրության և այլնի մասին:

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցը կարևորել է ֆրանկոֆոն երկրների ներդրումն արժեքների տարածման, ֆրանսերենի հանրահռչակման գործում և նշել, որ ֆրանկոֆոնիայի նպատակը նաև տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության ստեղծումն է: Նա առանձնակի կարևորել է 2027 թ. ֆրանկոֆոն խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով այդ աշխատանքներին սատարելու պատրաստակամությունը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվող առանցքային ծրագրերը, որոնք իրականացվելու են կրթական և մշակութային կազմակերպությունների հետ համատեղ՝ «Գոնկուրի 2025 թվականի Հայաստանի մրցանակ», «Մշակութային ճանապարհորդության ֆրանկոֆոն կանգառները», «ԱԶՆԱՎՈՒՐ. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով», «Մանուշյան․ այսօր ժամը 15-ին» և այլն։

Դեսպանները ևս առանձնաբար ներկայացրել են երկամսյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները, որոնք իրականացվելու են տարբեր ձևաչափերով և տարբեր հաստատություններում: Դրանք հիմնականում ներառում են ֆիլմերի ցուցադրություններ նաև ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի շրջանակում, դասական երաժշտության համերգներ, Շառլ Ազնավուրին նվիրված բանախոսություններ և այլն:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք 10-րդ Ֆրանկոֆոն խաղերի ընթացիկ կազմակերպչական մի շարք հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշում բախվել են «Skoda»-ն ու «ՈՒԱԶ»-ը. կան տուժածներ

20:43 26.02.2025

Տավուշում բախվել են «Skoda»-ն ու «ՈՒԱԶ»-ը. կան տուժածներ

Փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Ն.-ի վարած «Skoda» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Մ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Skoda»-ի ուղևոր, Երևանի բնակիչներ 24-ամյա Լիանա Ն.-ն և 50-ամյա […] ...

Վարչապետը ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության հետ

20:32 26.02.2025

Վարչապետը ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության հետ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ: Այս մասին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հանդիպմանը քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը: ...

Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը

20:23 26.02.2025

Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պարտականությունները կատարողը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […] ...

Աշտարակ-Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածում կատարվում են աղ ու ավազով մշակշան աշխատանքներ

20:15 26.02.2025

Աշտարակ-Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածում կատարվում են աղ ու ավազով մշակշան աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աշտարակ-Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածում տեղումները շարունակվում են։ Կատարվում են աղ ու ավազով մշակշան աշխատանքներ։ ...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ

20:07 26.02.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Հրազդանի, Աշտարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ […] ...

SHANTNEWS

20:00 26.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP