11:45 26.02.2025
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Նրա տեղեկացմամբ նախաձեռնությունը համալրվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ:
Մասնավորապես, առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական անձանց՝ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում (ներառյալ դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջված պարտավորությունների)՝ անկախ վերոնշյալ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձանց գրանցման ճանաչման փաստից, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավառուի՝ սույն կետում նշված պարտավորությունից բխող ֆինանսական կորուստները որեւէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով եւ չափով վերականգնվել են (փոխհատուցվել են)»:
Նախագիծը նպատակ ունի ստեղծված իրավիճակում ֆինանսական կազմակերպություններին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն տալ իրացնել գրավի իրենց իրավունքը, ինչպես նաեւ զերծ պահել ֆինանսական համակարգը հնարավոր բացասական հետեւանքների ազդեցությունից:
Առաջարկվող լրացումը հստակեցրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով. «Այն կանոնակարգումները, որոնք մենք նախատեսեցինք «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում, նպատակ են հետապնդում ապահովել անհրաժեշտ գործունեության դաշտ Լեռնային Ղարաբաղի իրավաբանական ընկերություններին Հայաստանի Հանրապետությունում, եւ նպատակն այն է, որպեսզի վերջինները կարողանան բնականոն շարունակել իրենց գործունեությունը: Բայց այդ կանոնակարգումները որեւիցե եղանակով ուղղված չեն նրան, որ որեւէ ընկերություն խուսափի պատասխանատվությունից, որովհետեւ իրավախախտումից իրավունք չի կարող ծնվել: Եվ այն բոլոր պարագաներում, երբ ունենք իրավիճակ, երբ առկա է փաստացի պարտավորություն, այդ թվում՝ գրավով ապահովագրված, դրանք պետք է կատարվեն: Սա կարեւոր նախաձեռնություն է, եւ մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ սոսկ չգրանցվելը չի կարող հիմք հանդիսանալ պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու համար»:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
21:11 26.02.2025
Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկություններ ստանալը վկայում է, որ գործընթացը փակուղում չէԽաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հերթական առաջարկությունները ստանալու փաստը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն փաստը, որ մենք ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ։ Այսինքն՝ հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ […] ...
21:03 26.02.2025
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Hyundai»-ն բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվելՓետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: ...
20:52 26.02.2025
Առնե Սլոթը որակազրկվել է«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը 2 խաղով որակազրկվել է մրցավար Մայքլ Օլիվերին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան: «Էվերթոնի» հետ դերբիից (2:2) հետո նիդերլանդցին վիճաբանել էր մրցավարի հետ և կարմիր քարտ ստացել նրան վիրավորելու համար: Առնե Սլոթն ընդունել է իր մեղքը և տուգանվել 70 հազար ֆունտով: 2 խաղով որակարզկվել և 7000 ֆունտով […] ...
20:43 26.02.2025
Տավուշում բախվել են «Skoda»-ն ու «ՈՒԱԶ»-ը. կան տուժածներՓետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Ն.-ի վարած «Skoda» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Մ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Skoda»-ի ուղևոր, Երևանի բնակիչներ 24-ամյա Լիանա Ն.-ն և 50-ամյա […] ...
20:32 26.02.2025
Վարչապետը ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության հետԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ: Այս մասին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հանդիպմանը քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը: ...
20:23 26.02.2025
Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժըՓետրվարի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պարտականությունները կատարողը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […] ...