10:15 26.02.2025
Հ-46 Շինուհայր ճանապարհին նույնպես սաստիկ բուք է։ Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
18:39 26.02.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին, ◾️ Շենգավիթում՝ փետրվարի 19-ին, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...
18:32 26.02.2025
«Ինտերը» դուրս է եկել Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանինԻտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-0 հաշվով առավելության է հասել «Լացիոյի» դեմ խաղում։ Միլանյան ակումբի հայտացուցակում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել։ «Ինտերը» մրցաշարի կիսաեզրափակչում կմրցի «Միլանի» հետ։ ...
18:25 26.02.2025
Դոնալդ Թրամփի համար այս պահին նախատեսված չէ հանդիպում Պուտինի հետ. Սպիտակ տունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար այս պահին նախատեսված չէ հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարոլին Լևիտը։ «Առայժմ ոչինչ նախատեսված չէ։ Նախագահը կշարունակի տեղեկացնել բոլորին», -ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Թրամփի և Ռուսաստանի առաջնորդի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի նախագահի թիմը […] ...
18:20 26.02.2025
Լարսը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ ...
18:16 26.02.2025
Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ծաղկահովիտ-Բերքառատ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի […] ...
18:11 26.02.2025
Ապօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ Արմավիրում. քրեական ոստիկանների բացահայտումներըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի տարբեր համայնքներում մատուցվում են ատամնատեխնիկական ծառայություններ` առանց համապատասխան թույլտվության և առանց կրթությունը հավաստող փաստաթղթի: Առաջին երկու տեղեկությունն Արմավիրի քրեական ոստիկանները ստուգեցին փետրվարի 13-ին: Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 30-ամյա բնակիչը տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ բժիշկներից ընդունում էր մետաղակերամիկական շապիկներ […] ...