09:45 26.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել.
«Արտենիի դպրոցի հանդիսությունների դահլիճը հիմնանորոգած և կահավորված է»։
Տեսանյութն՝ այստեղ։
19:14 26.02.2025
Սպիտակ տունն ակնկալում է, որ այս շաբաթ Ուկրաինայի հետ գործարք կկնքվիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հուսով է, որ այս շաբաթ Ուկրաինայի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագիր կստորագրվի, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Մենք ակնկալում ենք, որ գործարքը կստորագրվի այս շաբաթ: Ինչպես նախագահ Թրամփը երեկ ասաց, եթե Զելենսկին ցանկանում է գալ Սպիտակ տուն՝ ստորագրելու այս գործարքը, ինքը բաց է դրա համար»,- ասել է […] ...
19:06 26.02.2025
Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրում. ԿԳՄՍՆ2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Անվանի արվեստագետի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի մարտի 31-ը: […] ...
19:00 26.02.2025
Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ․ ՏիրանաԱլբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է բուլղարացի Միխայիլ Իլիև Գեորգիևին: Քառորդ եզրափակչում Թևանյանի մրցակիցը մոլդովացի Վասիլե Դիակոնն էր, որին հայ ըմբիշը հաղթել է 3:2 հաշվով: Նույն քաշային կարգում մրցագորգ պետք է դուրս գար նաև Արման Անդրեասյանը, սակայն նա չի մասնակցել […] ...
18:55 26.02.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետՓետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել […] ...
18:46 26.02.2025
Փաթեթներում մարիխուանայի նմանվող զանգված էր. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՎաղարշապատի համայնքային ոստիկանները փետրվարի 23-ին ստացել էին տեղեկություն, որ Արարատյան փողոցի 40-ամյա բնակիչը տանը պահում է թմրանյութ։ Նույն օրը տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ, ընդհանուր՝ 10 գրամից ավելի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...
18:39 26.02.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին, ◾️ Շենգավիթում՝ փետրվարի 19-ին, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...