Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--2.91 oC

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

00:42 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն, սուր շնչառական նոպաների կրկնություն չի եղել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Պոնտիֆիկոսը համակարգչային տոմոգրաֆիա է անցել երկկողմանի թոքաբորբի ռադիոլոգիական մոնիտորինգի համար:

«Կանխատեսումը մնում է զգուշավոր զուսպ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆրանցիսկոսը վերադարձել է աշխատանքի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին նա ընդունել էր Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին «աշխատանքային հարցերով»։

88-ամյա Հռոմի պապը բրոնխիտով հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Այնուհետև հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

VAR-ն աղետ է․ Խավիեր Կլեմենտե

10:38 26.02.2025

VAR-ն աղետ է․ Խավիեր Կլեմենտե

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Կլեմենտեն խոսել է տեսակրկնապատկերների VAR համակարգի մասին։ «VAR-ն աղետ է։ Նրանք, ովքեր օրենքներ են թելադրում, չեն սիրում ֆուտբոլը։ Անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք իրերը մեկնաբանում են այնպես, ինչպես կան: Խնդիր է նաև այն, որ օրենքները փոխվում են անընդհատ. այսօր VAR-ը խախտում է արձանագրում, իսկ կիրակի` ոչ։ Երբ VAR-ը […] ...

Կանադայի սրճարանները սկսել են Ամերիկանոն անվանել Կանադիանո

10:30 26.02.2025

Կանադայի սրճարանները սկսել են Ամերիկանոն անվանել Կանադիանո

Կանադական մի քանի սրճարաններ իրենց ճաշացանկում փոխել են սուրճի Ամերիկանո անվանումը և այն կոչում են Կանադիանո ՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ, հայտնում է The Washington Post-ը (WP): Ինչպես նշում է հրատարակությունը, սրճարանները դժգոհ են Օտտավայի դեմ ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի մտադրությունից, ինչպես նաև Թրամփի հռետորաբանությունից, որը բազմիցս հայտարարել […] ...

Ավարտվել է խմբի անդամների կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

10:25 26.02.2025

Ավարտվել է խմբի անդամների կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ Քննությամբ պարզվել է, որ Ս.Գ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Մ.-ն ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են իշխանությունը […] ...

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Մարտինեսի հետ

10:20 26.02.2025

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Մարտինեսի հետ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրն ակումբի պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ։ Այս մասին տեղեկացրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 33-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին և 55 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ ...

Հ-46 Շինուհայր ճանապարհին սաստիկ բուք է

10:15 26.02.2025

Հ-46 Շինուհայր ճանապարհին սաստիկ բուք է

Հ-46 Շինուհայր ճանապարհին նույնպես սաստիկ բուք է։ Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Քանաքեռավան և Մրգաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:12 26.02.2025

Քանաքեռավան և Մրգաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 27-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան և Մրգաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP