00:29 26.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է, որ քաղաքապետարանում ջերմ ու հետաքրքիր հանդիպում է ունեցել Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտների հետ։
«Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին, ներկայացրի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քաղաքը դարձնել ավելի կառավարելի ու ժամանակակից։ Խոսեցինք նաև «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որով յուրաքանչյուր երևանցի կարող է իր ներդրումն ունենալ քաղաքի բարելավման գործում։
Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դպրոցականներին նաև գրքեր նվիրեցի, ինչը ևս մեկ քայլ է կրթության և ընթերցանության խթանման ուղղությամբ»,- գրել է քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։
10:38 26.02.2025
VAR-ն աղետ է․ Խավիեր ԿլեմենտեԻսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Կլեմենտեն խոսել է տեսակրկնապատկերների VAR համակարգի մասին։ «VAR-ն աղետ է։ Նրանք, ովքեր օրենքներ են թելադրում, չեն սիրում ֆուտբոլը։ Անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք իրերը մեկնաբանում են այնպես, ինչպես կան: Խնդիր է նաև այն, որ օրենքները փոխվում են անընդհատ. այսօր VAR-ը խախտում է արձանագրում, իսկ կիրակի` ոչ։ Երբ VAR-ը […] ...
10:30 26.02.2025
Կանադայի սրճարանները սկսել են Ամերիկանոն անվանել ԿանադիանոԿանադական մի քանի սրճարաններ իրենց ճաշացանկում փոխել են սուրճի Ամերիկանո անվանումը և այն կոչում են Կանադիանո ՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ, հայտնում է The Washington Post-ը (WP): Ինչպես նշում է հրատարակությունը, սրճարանները դժգոհ են Օտտավայի դեմ ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի մտադրությունից, ինչպես նաև Թրամփի հռետորաբանությունից, որը բազմիցս հայտարարել […] ...
10:25 26.02.2025
Ավարտվել է խմբի անդամների կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ Քննությամբ պարզվել է, որ Ս.Գ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Մ.-ն ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են իշխանությունը […] ...
10:20 26.02.2025
«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Մարտինեսի հետ«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրն ակումբի պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ։ Այս մասին տեղեկացրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 33-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին և 55 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ ...
10:15 26.02.2025
Հ-46 Շինուհայր ճանապարհին սաստիկ բուք էՀ-46 Շինուհայր ճանապարհին նույնպես սաստիկ բուք է։ Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:12 26.02.2025
Քանաքեռավան և Մրգաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՓետրվարի 27-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան և Մրգաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...