00:13 26.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային, Սիսիան-Գորիս, Գորիս-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Նորավան-Տաթև ավտոճանապարհը՝ միակողմանի, իսկ Սյունիքի մարզի մնացած, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները՝ դժվարանցանելի։
Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գեղարքունիքի մարզում (բացի Սևան քաղաքից), Ջերմուկ քաղաքում, Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Արթիկի, Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
09:25 26.02.2025
Լեհաստանը կգնի և Ուկրաինա կուղարկի 5 հազար Starlink հավաքածուԼեհաստանը կգնի և Ուկրաինա կուղարկի Starlink արբանյակային ինտերնետի 5 հազար հավաքածու, լրագրողներին հայտնել է հանրապետության տեղեկատվության նախարար Քշիշտոֆ Գալկովսկին։ «Մենք պատվիրում ենք հինգ հազար Starlink: Դրանք արդեն մասամբ վճարվել են և կուղարկվեն Ուկրաինա», – ասել է Գալկովսկին: Նա պարզաբանել է, որ Starlink-ը Ուկրաինա կժամանի «առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում»։ Լեհ նախարարի խոսքով՝ ներկայումս Ուկրաինայում գործում […] ...
09:20 26.02.2025
Քելլոգը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի։ «Ես շատ դրական եմ վերաբերվում նրան, թե ինչ է Թրամփը մտադիր անել այս հակամարտության հետ կապված: Եվ ես լիովին վստահ եմ նրա այն տեսակետին, որ այս պատերազմը կավարտվի մոտ ապագայում»,-ասել է Քելլոգը Fox News-ի եթերում։ […] ...
09:10 26.02.2025
Արգենտինան ստացել է Դանիայից գնված առաջին F-16 կործանիչըԱրգենտինան Դանիայից ստացել է իր առաջին F-16 կործանիչը՝ 24 ինքնաթիռ գնելու պայմանագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի պաշտպանության նախարար Լուիս Պետրին։ «F-16 կործանիչի ավելացումը Արգենտինայի ռազմաօդային ուժերի նավատորմի մեջ պատմական օր է մեր ազգային պաշտպանության վերականգնման համար: Մենք ավարտել ենք ռազմական օդային տեխնիկայի ամենամեծ գնումը վերջին 40 տարում»,- գրել է նա X-ում: Նախարարությունից […] ...
09:00 26.02.2025
Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է․ Անչելոտի«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ մադրիդյան ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Լուկան պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է: Մոդրիչը նվեր է ֆուտբոլի համար: Այն ամենը, ինչ նա անում է, հիասքանչ է: «Ռեալը» բախտավոր է նրա նման լեգենդ […] ...
08:55 26.02.2025
Economist․ Եվրոպային 10 տարի կպահանջվի ԱՄՆ-ից ռազմական ինքնավարություն ձեռք բերելու համարՄարտական պատրաստ զինված ուժերի և հզոր ռազմարդյունաբերական համալիրի ձևավորումը, որը կախված չի լինի ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից կպահանջի մոտ 10 տարի։ Այս մասին հայտնում է բրիտանական The Economist ամսագիրը։ Հրատարակության համաձայն՝ եվրոպական շատ երկրների համար այսօր դժվար կլիներ գոնե մեկ մարտական պատրաստ բրիգադ ստեղծել, մինչդեռ ուկրաինական հակամարտությունը երկու կողմերից, ընդհանուր առմամբ, ներառում է մոտ 230 նման […] ...
08:45 26.02.2025
Bild. Եվրոպան վախենում է ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերումիցԱրևմտյան հետախուզական ծառայություններն ու քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կարող են հանգեցնել Եվրոպայի մեծ մասերում ամերիկյան զորքերի ներկայության դադարեցմանը: Այս մասին գրում է Bild թերթը։ «Ըստ մեր տեղեկությունների՝ խոսքը 2021 թվականից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջների մասին է, այն է՝ ԱՄՆ զորքերը դուրս բերել ՆԱՏՕ-ի բոլոր այն երկրներից, որոնք միացել […] ...