Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+6.09 oC

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները

21:48 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին։

Ողջունելով ներկաներին՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը, որը հնարավորություն է տալիս կիսվելու փորձառությամբ, նաև նախանշելու երկկողմ ձևաչափով ընկալելի հետագա քայլերը։

Անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ նպատակը ՆԳ նախարարության մանդատի շրջանակում մի շարք ոլորտների, հատկապես ոստիկանության նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողություն ապահովելն է։

ՆԳ նախարարության կադրային քաղաքականության շրջանակում նախարարն ընդգծել է անձնակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ԵՄ գործընկերների հետ համատեղ ծրագրերը, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների կատարելագործմանն ու արդյունավետ հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։

Անդրադառնալով միգրացիոն ոլորտին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում ամբողջացվել է միգրացիոն շղթան՝ միավորելով անձնագրերի, վիզաների տրամադրման և միգրացիոն բոլոր գործընթացները՝ հիմքում ունենալով միջազգային լավագույն փորձը։

Խոսելով միգրացիոն ոլորտի կառավարման նոր ռազմավարության մշակման մասին՝ նախարարը շեշտադրել է միասնական ռազմավարական փաստաթղթի կարևորությունը, որը կարտացոլի միգրացիոն ոլորտում պետության քաղաքականությունը։

Նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործառնական փուլի մեկնարկը և ընդգծել, որ գործընթացն ինքնանպատակ լինել չի կարող։

«Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության այս փուլում մենք ի վերջո խոսակցությունների մակարդակից անցում ենք կատարում գործնական փուլի, ինչը նշանակում է, որ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկվել են և կա կամք շարունակելու այդ ուղղությամբ աշխատանքը», -ասել է ՆԳ նախարարը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ առաջին քայլն արդեն իսկ արված է, ԵՄ տեխնիկական առաքելության հետ հանդիպումների շրջանակում քննարկվել են որոշակի տեխնիկական հարցեր, առաջիկայում սպասվում է երկրորդ առաքելությունը։

«Նախնական պլանավորմամբ՝ առաջիկայում կունենանք այն գործողությունների ծրագիրը, որը հնարավորություն կտա տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության համար սահմանել մարդկանց կենսագործունեության բարելավմանը միտված ժամանակակից բարձր ստանդարտներ»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Անդրադառնալով ՀՀ-ում կենսաչափական համակարգի լավարկմանը՝ նախարարն ընդգծել է․

«Մեր ունեցած բաց թափանցիկ մրցույթը վկայությունն է նրա, որ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ անձնական տվյալների, թե՛ կենսաչափական տվյալների պաշտպանության տեսանկյունից բարձր ստանդարտներ է որդեգրել»։

Նախարարը վստահություն է հայտնել, որ շարունակական գործընթացների արդյունքում 2026թ․ երկրորդ կիսամյակում քաղաքացիներին արդեն իսկ հնարավոր կլինի մատուցել նոր որակի ծառայություններ։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների մասով նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ բավական լուրջ արդյունքներ են գրանցվել, ինչը փաստում են թե՛ տեղական, թե՛ միջազգային գործընկերները։

Քաղաքացիների շրջանում ԵՄ օժանդակությամբ իրականացված հարցումների արդյունքները վկայում են, որ փոփոխությունների ուժով բարձրացել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը․ հարցվողների 72 %-ը վստահում է ոստիկանությանը, կամ ունի չեզոք դիրքորոշում։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում նախարարը շեշտադրել է Պարեկային ծառայության գործարկումն ամբողջ հանրապետությունում, արձանագրված դրական արդյունքները։

Նա առանձնացրել է նաև միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը, ինչը թույլ կտա մեկ կետից ավելի արագ արձագանքել քաղաքացիների ահազանգերին։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ԱԺ գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը, որը հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում թույլ կտա կիրառել ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտ։

Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումների 2024-2026թթ․ նոր ռազմավարությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այն մշակվել է նախորդ ռազմավարության ձեռքբերումների, քաղած դասերի, անկախ փորձագիտական գնահատման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ֆոկուս խմբային քննարկումների և ձեռք բերած լայն կոնսենսուսի, ինչպես նաև երիտասարդների հետ քննարկումների արդյունքների հաշվառմամբ։

Հանրային անվտանգության ապահովման համատեքստում Արփինե Սարգսյանը խոսել է նաև հանցավորության դեմ ռազմավարության մշակման աշխատանքների մասին։

Նախարարն անդրադարձել է նաև Եվրոպոլում կապի սպայի նշանակման աշխատանքներին՝ նշելով, որ սա ևս մի կարևոր նվաճում է համագործակցության և հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից։

Աղետների ռիսկի կառավարման շրջանակում նախարարն անդրադարձել է ԵՄ փորձագիտական աջակցությանը՝ ընդգծելով ոլորտում կարիքների վերագնահատման և քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ապահովել այս ոլորտում նոր ստանդարտ։

Նախարարը կարևորել է նաև Լոռու և Տավուշի մարզերում ԵՄ գործիքակազմի կիրառմամբ նոր ստանդարտներով հետաղետային իրավիճակի գնահատումը։

Նախարարի խոսքով՝ առաջիկայում փոփոխություններ կկատարվեն նաև Փրկարար ծառայության կառուցվածքում, այդ թվում՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում։

Նախարարը հույս է հայտնել, որ ԵՄ գործընկերների հետ իրականացվող նոր ծրագրի արդյունքում շոշափելի բարեփոխումներ կիրականացվեն նաև Փրկարար ծառայության աշխատանքում։

Ամփոփելով ելույթը՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սերտ և արժանիքահեն գործընկերության համար շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP