ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--6.91 oC

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

20:53 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հարտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցեր։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերջինիս տարբեր բաղադրիչների նկատմամբ ՀՀ մոտեցումներն ու ներկայացված կառուցողական առաջարկները։
Ամբողջական կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը նշել է հումանիտար բնույթի հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրման կարևորությունը։
Հաշտեցման ջանքերն առաջ մղելու համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով Բարձր հանձնակատարի գրասենյակի կողմից նախորդ տարի Հայաստան գործուղված երկու առաքելությունների արդյունքները կարող են կարևոր ներդրում ունենալ։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանս-Դիտեր Ֆլիկը` Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ

00:56 26.02.2025

Հանս-Դիտեր Ֆլիկը` Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ

«Բարսելոնան» գլխավորող Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Գերմանացու թիմը փետրվարին անցկացրած բոլոր չորս խաղերում հաղթել է և 54 միավորով բարձրացել առաջին տեղ: Ֆլիկը Լա լիգայում իր նորամուտի մրցաշրջանում երրորդ անգամ է ստանում ամսվա լավագույն մարզչի մրցանակը: ...

Զելենսկին պատրաստվում է ուրբաթ օրը մեկնել ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին. Reuters

00:51 26.02.2025

Զելենսկին պատրաստվում է ուրբաթ օրը մեկնել ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին. Reuters

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է փետրվարի 28-ին մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրի տվյալներով՝ Զելենսկին և Թրամփը կքննարկեն օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որի պայմանները համաձայնեցվել են պաշտոնյաների կողմից։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել լուրերը: ...

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

00:42 26.02.2025

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն, սուր շնչառական նոպաների կրկնություն չի եղել»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Պոնտիֆիկոսը համակարգչային տոմոգրաֆիա է անցել երկկողմանի թոքաբորբի ռադիոլոգիական մոնիտորինգի համար: «Կանխատեսումը մնում է զգուշավոր զուսպ», – […] ...

Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում ընդունել է մի խումբ աշակերտների

00:29 26.02.2025

Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում ընդունել է մի խումբ աշակերտների

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է, որ քաղաքապետարանում ջերմ ու հետաքրքիր հանդիպում է ունեցել Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտների հետ։ «Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին, ներկայացրի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քաղաքը դարձնել ավելի կառավարելի ու ժամանակակից։ Խոսեցինք նաև «Ակտիվ […] ...

Լարսը փակ է

00:16 26.02.2025

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:13 26.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից […] ...

BACK_TO_TOP