20:30 25.02.2025
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
«Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է կարևոր առաքելություն` միտված առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման աշխատանքներին, մարզերում կադրերով համալրման, նպատակային ուսուցման, բժիշկների հավաստագրման, մասնագիտական ներուժի վերապատրաստման և լիցենզավորման գործընթացին:
Երկուստեք կարևորվել է այս նախաձեռնությունը, որը նպաստելու է ոլորտում առկա մարտահրավերների լուծմանը և որակյալ բուժօգնության հասանելիության ապահովմանը:
Լենա Նանուշյանը ներկայացրել է Հայաստանում այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, բուժաշխատողների հավաստագրմանը: Կարևորելով վերջերս առողջապահության բնագավառի բժշկական մասնագիտությունների նոր ցանկի հաստատումը, ռեզիդենտուրայի ներդրումը, ինչպես նաև մասնագիտությունների բնութագրերի մշակումը` Լենա Նանուշյանը նշել է, որ այն կնպաստի բժշկական ծառայությունների, կադրային ներուժի զարգացմանը:
Անդրադառնալով նպատակային կրթության, ժամանակավոր ուղեգրման սկզբունքին՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ մարզային բուժհաստատությունները կադրերով համալրելու նպատակով իրականացվում են ծրագրեր: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում միջազգային չափանիշներին համապատասխանող լիցենզավորման նոր համակարգ ներդնելու ուղղությամբ, որը նպաստելու է բուժաշխատողների մասնագիտական աճին և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը:
ԱՀԿ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ցուցաբերելու տեխնիկական աջակցություն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու քննարկումները` հստակեցնելով համագործակցության նոր առաջարկները»,-ասված է հաղորդագրության մեջ:
00:56 26.02.2025
Հանս-Դիտեր Ֆլիկը` Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ00:42 26.02.2025
Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին00:16 26.02.2025
Լարսը փակ է00:13 26.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ00:04 26.02.2025
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը՝ ըստ BBC-ի00:56 26.02.2025
Հանս-Դիտեր Ֆլիկը` Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ«Բարսելոնան» գլխավորող Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Գերմանացու թիմը փետրվարին անցկացրած բոլոր չորս խաղերում հաղթել է և 54 միավորով բարձրացել առաջին տեղ: Ֆլիկը Լա լիգայում իր նորամուտի մրցաշրջանում երրորդ անգամ է ստանում ամսվա լավագույն մարզչի մրցանակը: ...
00:51 26.02.2025
Զելենսկին պատրաստվում է ուրբաթ օրը մեկնել ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին. ReutersՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է փետրվարի 28-ին մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրի տվյալներով՝ Զելենսկին և Թրամփը կքննարկեն օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որի պայմանները համաձայնեցվել են պաշտոնյաների կողմից։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել լուրերը: ...
00:42 26.02.2025
Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասինՀռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն, սուր շնչառական նոպաների կրկնություն չի եղել»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Պոնտիֆիկոսը համակարգչային տոմոգրաֆիա է անցել երկկողմանի թոքաբորբի ռադիոլոգիական մոնիտորինգի համար: «Կանխատեսումը մնում է զգուշավոր զուսպ», – […] ...
00:29 26.02.2025
Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում ընդունել է մի խումբ աշակերտներիԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է, որ քաղաքապետարանում ջերմ ու հետաքրքիր հանդիպում է ունեցել Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտների հետ։ «Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին, ներկայացրի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քաղաքը դարձնել ավելի կառավարելի ու ժամանակակից։ Խոսեցինք նաև «Ակտիվ […] ...
00:16 26.02.2025
Լարսը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:13 26.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից […] ...