17:38 25.02.2025
ՀՀ ԱԺ նախագահն Ազգային ժողովում ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակից ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում: Ալեն Սիմոնյանը զրուցել է ուսանողների հետ, ներկայացրել օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող տարբեր մանրամասներ, ինչպես նաեւ խոսել խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին:
Ուսանողներն իրենց հերթին հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին երիտասարդներին հուզող տարբեր արդիական թեմաների վերաբերյալ:
Դպրոցի մասնակիցները խորհրդարանի ղեկավարի հետ շրջել են նաեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
23:43 25.02.2025
Իսակովի պողոտայում «ԳԱԶել»-ներ են բախվել․ կան վիրավորներՓետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 75 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...
23:30 25.02.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով․ Գագիկ ՍուրենյանՕդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։ Հետո ավելի զգալի։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...
23:15 25.02.2025
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում ենՄայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են։ Արաբկիրում և Դավթաշենում իրականացվում են աղով և ավազով ձնամաքրիչ աշխատանքներ, որոնք ընդգրկում են բակային տարածքները, շենքերի մուտքերը և մայթերը։ Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում: ...
23:03 25.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է վերափոխել իր կորպորատիվ կառուցվածքը՝ որպես ակումբի ֆինանսական հզորության և գործառնական արդյունավետության բարելավման լրացուցիչ միջոցառումների մաս: Այս միջոցառումների շրջանակներում 150-200 աշխատատեղ կարող է կրճատվել աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո: Մենք պարտավոր ենք «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձնել լավագույն դիրքերին: Մենք […] ...
22:55 25.02.2025
Մարվել է տան տանիքում բռնկված հրդեհըՓետրվարի 25-ին, ժամը 21:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անաստաս Միկոյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ […] ...
22:43 25.02.2025
Կորպորատիվ կառավարման ձևն ԱՄՆ-ը տեղափոխում է արտաքին քաղաքականություն. Գոռ ՊետրոսյանՎերջին 10-ն օրյակում միջազգային լրահոսում տիրապետողը Թրամփի Ռուսաստանի ու Եվրոպացի լիդերների հետ շփումներն են: Ու դրանում առանցքային հարցերից մեկը վերաբերում է Ուկրաինային: Պատահական չէր, որ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը մեկնեց ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին: Ի՞նչ են այս ամենում առանձնացնում մասնագետները: Այս ու այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...