«Բարսելոնայի» երիտասարդ խաղացողը վիրավորված է Ֆլիկից և նա որոշել է հեռաանալ ակումբից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
0.09 oC

«Բարսելոնայի» երիտասարդ խաղացողը վիրավորված է Ֆլիկից և նա որոշել է հեռաանալ ակումբից

08:10 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Պաբոլ Տորեն դժգոհ է ակումբում իր դերից և ցանկանում է հեռանալ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը՝ Ժոան Լապորտայի և Դեկուի գլխավորությամբ, տեղյակ է Պաբլո Տորեի հետ կապված իրավիճակի մասին և դեմ չի լինի նրա հեռանալուն։

21-ամյա խաղացողը առաջիկա ամռանը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, թե վարձակալության, թե ամբողջական տրանսֆերի միջոցով:

Պաբլո Տորեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականին «Ռասինգից» 5 միլիոն եվրոյի դիմաց և համարվում է իսպանական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից մեկը:

Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

18:16 26.02.2025

Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ծաղկահովիտ-Բերքառատ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի […] ...

Ապօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ Արմավիրում. քրեական ոստիկանների բացահայտումները

18:11 26.02.2025

Ապօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ Արմավիրում. քրեական ոստիկանների բացահայտումները

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի տարբեր համայնքներում մատուցվում են ատամնատեխնիկական ծառայություններ` առանց համապատասխան թույլտվության և առանց կրթությունը հավաստող փաստաթղթի: Առաջին երկու տեղեկությունն Արմավիրի քրեական ոստիկանները ստուգեցին փետրվարի 13-ին: Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 30-ամյա բնակիչը տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ բժիշկներից ընդունում էր մետաղակերամիկական շապիկներ […] ...

Մայք Թայսոնը` կարիերայի գլխավոր հիասթափության մասին

18:06 26.02.2025

Մայք Թայսոնը` կարիերայի գլխավոր հիասթափության մասին

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը խոսել է կարիերայի գլխավոր հիասթափության մասին։ «Կցանկանայի օլիմպիական չեմպիոն դառնալ, բայց պարտվեցի որակավորման փուլում ու չկարողացա մասնակցել Լոս Անջելեսի խաղերին։ Դա իմ կարիերայի գլխավոր հիասթափությունն է»,- լեգենդար բռցնքամարտիկի խոսքերը մեջբերում է World Boxing News-ը։ Թայսոնը 1984 թ. Օլիմպիական խաղերի որակավորման փուլի եզրափակչում մրցել է Հենրի Թիլմանի […] ...

SHANTNEWS

18:00 26.02.2025

SHANTNEWS

Չոր խոտի այրման էկոլոգիական, առողջական և անվտանգային սպառնալիքները. Լոռու փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

17:55 26.02.2025

Չոր խոտի այրման էկոլոգիական, առողջական և անվտանգային սպառնալիքները. Լոռու փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Փետրվարի 17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Սակայն եղանակն այնքան շոգ չէր, և խոտն ինքն իրեն չէր կարող այրվել։ Այստեղ մնում է միայն մարդկային գործոնը։ Գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս բնակչությունը, այրելով սարերում մնացած չոր խոտածածկույթը, կարծում է, թե ավելի առատ բերք կունենա։ Սա […] ...

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

17:49 26.02.2025

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Ներկայացնենք ևս երկու դեպք: Փետրվարի 20-ին 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում թողել է զենք-զինամթերք: Նշված վայր մեկնած Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, որսորդական չորս հրացան, […] ...

BACK_TO_TOP