Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը՝ ըստ BBC-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--3.91 oC

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը՝ ըստ BBC-ի

00:04 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

BBC-ի պաշտոնական էջում հարցում է անցկացվել, որով մարդկանց խնդրել են քվեարկել այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի օգտին։

Քվեարկության արդյունքում հաղթել է ​​«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: Նա ստացել է ընտրողների ձայների 83 տոկոսը։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» աստղ Կիլիան Մբապեն՝ ընդամենը 9 տոկոսով, երրորդը՝ Վինիսիուս Ժունիորը 4 տոկոսով, ապա Լամին Յամալը՝ 2 տոկոսով։ Մյուս խաղացողները միասին վերցրած հավաքել են ձայների ընդհանուր առմամբ 2 տոկոը:

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիբո Կուրտուան պատրաստ է վերադառնալ Բելգիայի հավաքական

09:35 26.02.2025

Տիբո Կուրտուան պատրաստ է վերադառնալ Բելգիայի հավաքական

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Բելգիայի ազգային հավաքական. «Կարոտել եմ Բելգիայի հավաքականում խաղալուն։ 1,5 տարի է անցել, և այժմ պատրաստ եմ վերադառնալ հավաքական»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տիբո Կուրտուան տարաձայնություններ ուներ Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ։ 2023 թ. հունիսին նա հեռացել էր […] ...

Al Jazeera. Գազայում հիպոթերմիայից մահացած նորածինների թիվը հասել է վեցի

09:30 26.02.2025

Al Jazeera. Գազայում հիպոթերմիայից մահացած նորածինների թիվը հասել է վեցի

Գազայի հատվածում հիպոթերմիայից մահացած երեխաների թիվը հասել է 6-ի, եւս մեկ երեխա ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի իշխանություններին։ Հաղորդվում է, որ Գազայի հատվածում հազարավոր փախստականներ չեն կարողանում տաքացնել իրենց ապաստարանները, ինչը հանգեցնում է հիպոթերմային բազմաթիվ դեպքերի՝ հիմնականում փոքր երեխաների շրջանում: Տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի պատճառով առնվազն […] ...

Լեհաստանը կգնի և Ուկրաինա կուղարկի 5 հազար Starlink հավաքածու

09:25 26.02.2025

Լեհաստանը կգնի և Ուկրաինա կուղարկի 5 հազար Starlink հավաքածու

Լեհաստանը կգնի և Ուկրաինա կուղարկի Starlink արբանյակային ինտերնետի 5 հազար հավաքածու, լրագրողներին հայտնել է հանրապետության տեղեկատվության նախարար Քշիշտոֆ Գալկովսկին։ «Մենք պատվիրում ենք հինգ հազար Starlink: Դրանք արդեն մասամբ վճարվել են և կուղարկվեն Ուկրաինա», – ասել է Գալկովսկին: Նա պարզաբանել է, որ Starlink-ը Ուկրաինա կժամանի «առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում»։ Լեհ նախարարի խոսքով՝ ներկայումս Ուկրաինայում գործում […] ...

Քելլոգը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

09:20 26.02.2025

Քելլոգը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի։ «Ես շատ դրական եմ վերաբերվում նրան, թե ինչ է Թրամփը մտադիր անել այս հակամարտության հետ կապված: Եվ ես լիովին վստահ եմ նրա այն տեսակետին, որ այս պատերազմը կավարտվի մոտ ապագայում»,-ասել է Քելլոգը Fox News-ի եթերում։ […] ...

Արգենտինան ստացել է Դանիայից գնված առաջին F-16 կործանիչը

09:10 26.02.2025

Արգենտինան ստացել է Դանիայից գնված առաջին F-16 կործանիչը

Արգենտինան Դանիայից ստացել է իր առաջին F-16 կործանիչը՝ 24 ինքնաթիռ գնելու պայմանագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի պաշտպանության նախարար Լուիս Պետրին։ «F-16 կործանիչի ավելացումը Արգենտինայի ռազմաօդային ուժերի նավատորմի մեջ պատմական օր է մեր ազգային պաշտպանության վերականգնման համար: Մենք ավարտել ենք ռազմական օդային տեխնիկայի ամենամեծ գնումը վերջին 40 տարում»,- գրել է նա X-ում: Նախարարությունից […] ...

Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է․ Անչելոտի

09:00 26.02.2025

Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է․ Անչելոտի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ մադրիդյան ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Լուկան պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է: Մոդրիչը նվեր է ֆուտբոլի համար: Այն ամենը, ինչ նա անում է, հիասքանչ է: «Ռեալը» բախտավոր է նրա նման լեգենդ […] ...

BACK_TO_TOP