16:37 25.02.2025
Լեո Մեսսին ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է լրագրող Ալեքս Կանդալը:
Արգենտինացի ֆուտբոլիստը չի ցանկանում ավարտել կարիերան առանց նոր «Նոու Կամպում» խաղալու և ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ, բայց կան խանգարող հանգամանքներ: Վերջին շրջանում բավականին վատ են Մեսսիի ու ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հարաբերությունները, բացի դրանից՝ «Բարսելոնան» միգուցե չկարողանա բավարարել Մեսսիի ֆինանսական պահանջները:
Հնարավոր է՝ «Բարսելոնան» Մեսսիին թիմ չհրավիրի՝ մտածելով, որ արգենտինացին կարող է փոխել ակումբի զարգացման ճանապարհը:
Մեսսիի ու «Ինտեր Մայամիի» պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 672 գոլով «Բարսելոնայի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն է:
22:55 25.02.2025
Մարվել է տան տանիքում բռնկված հրդեհը22:43 25.02.2025
Կորպորատիվ կառավարման ձևն ԱՄՆ-ը տեղափոխում է արտաքին քաղաքականություն. Գոռ ՊետրոսյանՎերջին 10-ն օրյակում միջազգային լրահոսում տիրապետողը Թրամփի Ռուսաստանի ու Եվրոպացի լիդերների հետ շփումներն են: Ու դրանում առանցքային հարցերից մեկը վերաբերում է Ուկրաինային: Պատահական չէր, որ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը մեկնեց ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին: Ի՞նչ են այս ամենում առանձնացնում մասնագետները: Այս ու այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:34 25.02.2025
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ տուժածներ չկանՓետրվարի 25-ին, ժամը 19:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի «Արծվի թևեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի […] ...
22:23 25.02.2025
Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը հանդես կգա «Ուրարտուում»Երևանի «Ուրարտուն» վարձավճարով ձեռք է բերել ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Յակովլևը խաղացել է նաև մերձմոսկովյան «Խիմկիում» ու «Նիժնի Նովգորոդում»: ...
22:17 25.02.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 1: Ո՞րն է բարեփոխման նպատակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:07 25.02.2025
ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից։ «Վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...