«Գալաթասարայը» պատրաստվում է բողոք ներկաայացնել Թուրքիայի դատախազություն Ժոզե Մոուրինյուին պատժելու պահանջով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 02 2025
  • $
    393.51
  • RUBLE
    4.60
  • 413.07
WEATHER
+1.09 oC

«Գալաթասարայը» պատրաստվում է բողոք ներկաայացնել Թուրքիայի դատախազություն Ժոզե Մոուրինյուին պատժելու պահանջով

08:30 26.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գալաթասարայը» պատրաստվում է բողոք ներկաայացնել Թուրքիայի դատախազություն, ինչպես նաև ցանկանում է դիմել ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին՝ Ժոզե Մոուրինյուին պատժելու պահանջով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

««Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շարունակում է ստորացուցիչ բառեր օգտագործել թուրք ժողովրդի հասցեին ու կիրառել անմարդկային հռետորաբանություն: Քրեական գործ հարուցելու վերաբերյալ բողոք ենք ներկայացնելու Թուրքիայի դատախազություն, իրավիճակի մասին տեղյակ ենք պահելու նաև ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին»,- գրված է հայտարարության մեջ:

Ժոզե Մոուրինյուն Թուրքիայի առաջնության 25-րդ տուրի «Գալաթասարայի» դեմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում նշել էր, որ հրաշալի կլինի, եթե առաջնության բոլոր հանդիպումները սպասարկեն արտասահմանցի մրցավարներ:

«Սլավկո Վինչիչը փայլուն աշխատանք կատարեց: Հանդիպման ավարտից հետո շնորհակալություն հայտնեցի Վինչիչին, իսկ երբ տեսա թուրք 4-րդ պաշտոնյային՝ ասացի, որ եթե նա լիներ մրցավարը, ապա խաղն աղետալի վիճակում կհայտնվեր: Թուրք մրցավարն արդեն առաջին րոպեին մեզ դեղին քարտ ցույց կտար, երբ տեսներ, թե ինչպես են «Գալաթասարայի» ներկայացուցիչները կապիկների նման ցատկում պահեստայինների նստարանից»,- ասել էր պորտուգալացի մասնագետը:

Նոյեմբերին Մոուրինյուն որակազրկվել էր մեկ խաղով, քանի որ ասել էր, թե Թուրքիայում պայքարում է ոչ միայն մրցակիցների, այլև՝ մրցավարների ու համակարգի դեմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայք Թայսոնը` կարիերայի գլխավոր հիասթափության մասին

18:06 26.02.2025

Մայք Թայսոնը` կարիերայի գլխավոր հիասթափության մասին

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը խոսել է կարիերայի գլխավոր հիասթափության մասին։ «Կցանկանայի օլիմպիական չեմպիոն դառնալ, բայց պարտվեցի որակավորման փուլում ու չկարողացա մասնակցել Լոս Անջելեսի խաղերին։ Դա իմ կարիերայի գլխավոր հիասթափությունն է»,- լեգենդար բռցնքամարտիկի խոսքերը մեջբերում է World Boxing News-ը։ Թայսոնը 1984 թ. Օլիմպիական խաղերի որակավորման փուլի եզրափակչում մրցել է Հենրի Թիլմանի […] ...

SHANTNEWS

18:00 26.02.2025

SHANTNEWS

Չոր խոտի այրման էկոլոգիական, առողջական և անվտանգային սպառնալիքները. Լոռու փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

17:55 26.02.2025

Չոր խոտի այրման էկոլոգիական, առողջական և անվտանգային սպառնալիքները. Լոռու փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Փետրվարի 17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Սակայն եղանակն այնքան շոգ չէր, և խոտն ինքն իրեն չէր կարող այրվել։ Այստեղ մնում է միայն մարդկային գործոնը։ Գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս բնակչությունը, այրելով սարերում մնացած չոր խոտածածկույթը, կարծում է, թե ավելի առատ բերք կունենա։ Սա […] ...

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

17:49 26.02.2025

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Ներկայացնենք ևս երկու դեպք: Փետրվարի 20-ին 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում թողել է զենք-զինամթերք: Նշված վայր մեկնած Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, որսորդական չորս հրացան, […] ...

Ֆինլանդիան սկսում է Ուկրաինայի աջակցման նոր ծրագիրը

17:43 26.02.2025

Ֆինլանդիան սկսում է Ուկրաինայի աջակցման նոր ծրագիրը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր «Ուկրաինայի աջակցման ծրագիրը» և նախատեսում է 660 միլիոն եվրո հատկացնել՝ ֆիննական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի պատվերներ կատարելու համար: Այս մասին այսօր հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանական գերատեսչությունը հունվարի 31-ին հայտարարել էր, որ Ուկրաինա կուղարկվի 27-րդ ռազմական օգնության փաթեթը՝ մոտ 200 միլիոն եվրո արժողությամբ, սակայն […] ...

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

17:37 26.02.2025

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական […] ...

BACK_TO_TOP