10:38 26.02.2025
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Կլեմենտեն խոսել է տեսակրկնապատկերների VAR համակարգի մասին։
«VAR-ն աղետ է։ Նրանք, ովքեր օրենքներ են թելադրում, չեն սիրում ֆուտբոլը։ Անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք իրերը մեկնաբանում են այնպես, ինչպես կան:
Խնդիր է նաև այն, որ օրենքները փոխվում են անընդհատ. այսօր VAR-ը խախտում է արձանագրում, իսկ կիրակի` ոչ։
Երբ VAR-ը նոր էր սկսել կիրառվել, մտածում էի, թե այն հիանալի օգնական կարող է լինել մրցավարներին, բայց նաև հավատացած էի, որ այն ավելի շատ նպաստելու է թոփ ակումբների առաջընթացին»,- 74-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ELDesmarque-ը։
Խավիեր Կլեմենտեն Իսպանիայի հավաքականը մարզել է 1992-98 թվականներին։
17:55 26.02.2025
Չոր խոտի այրման էկոլոգիական, առողջական և անվտանգային սպառնալիքները. Լոռու փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՓետրվարի 17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Սակայն եղանակն այնքան շոգ չէր, և խոտն ինքն իրեն չէր կարող այրվել։ Այստեղ մնում է միայն մարդկային գործոնը։ Գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս բնակչությունը, այրելով սարերում մնացած չոր խոտածածկույթը, կարծում է, թե ավելի առատ բերք կունենա։ Սա […] ...
17:49 26.02.2025
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում ենՈստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Ներկայացնենք ևս երկու դեպք: Փետրվարի 20-ին 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում թողել է զենք-զինամթերք: Նշված վայր մեկնած Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, որսորդական չորս հրացան, […] ...
17:43 26.02.2025
Ֆինլանդիան սկսում է Ուկրաինայի աջակցման նոր ծրագիրըՖինլանդիայի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր «Ուկրաինայի աջակցման ծրագիրը» և նախատեսում է 660 միլիոն եվրո հատկացնել՝ ֆիննական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի պատվերներ կատարելու համար: Այս մասին այսօր հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանական գերատեսչությունը հունվարի 31-ին հայտարարել էր, որ Ուկրաինա կուղարկվի 27-րդ ռազմական օգնության փաթեթը՝ մոտ 200 միլիոն եվրո արժողությամբ, սակայն […] ...
17:37 26.02.2025
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստԿայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական […] ...
17:30 26.02.2025
Ռոնալդուն կարիերայի 925-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 22-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության է հասել «Ալ Վեհդայի» դեմ խաղում։ «Ալ Նասրի» գոլերից մեկը խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա պորտուգալացու կարիերայում 925-րդ գոլն է։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 47 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ ...
17:24 26.02.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստը: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրել է նախորդ նիստի արդյունքներով կատարված աշխատանքները: Նախանշվել են 5 ուղղություններ՝ Արհեստական բանականություն, Ռոբոտատեխնիկա, ավիատիեզերական տեխնոլոգիաներ, Միկրոէլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, Քվանտային տեխնոլոգիաներ, Բիոտեխնոլոգիա, կյանքի գիտություն: Հակոբ Արշակյանն ընդգծել է, […] ...