Ռումինիայի դեսպանը միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի  մարզի Խաչիկ գյուղի հատվածում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--4.91 oC

Ռումինիայի դեսպանը միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի  մարզի Խաչիկ գյուղի հատվածում

16:41 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի  մարզի Խաչիկ գյուղի հատվածում։

Այս մասին գրառում է արվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին։ Նա ծանոթացել է առաքելության ընթացիկ գործունեությանը, գետնի վրա առկա իրավիճակին և միացել է պարեկությանը Խաչիկում»,- ասված է գրառման մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման

23:03 25.02.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է վերափոխել իր կորպորատիվ կառուցվածքը՝ որպես ակումբի ֆինանսական հզորության և գործառնական արդյունավետության բարելավման լրացուցիչ միջոցառումների մաս: Այս միջոցառումների շրջանակներում 150-200 աշխատատեղ կարող է կրճատվել աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո: Մենք պարտավոր ենք «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձնել լավագույն դիրքերին: Մենք […] ...

Մարվել է տան տանիքում բռնկված հրդեհը

22:55 25.02.2025

Մարվել է տան տանիքում բռնկված հրդեհը

Փետրվարի 25-ին, ժամը 21:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անաստաս Միկոյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ […] ...

Կորպորատիվ կառավարման ձևն ԱՄՆ-ը տեղափոխում է արտաքին քաղաքականություն. Գոռ Պետրոսյան

22:43 25.02.2025

Կորպորատիվ կառավարման ձևն ԱՄՆ-ը տեղափոխում է արտաքին քաղաքականություն. Գոռ Պետրոսյան

Վերջին 10-ն օրյակում միջազգային լրահոսում տիրապետողը Թրամփի Ռուսաստանի ու Եվրոպացի լիդերների հետ շփումներն են: Ու դրանում առանցքային հարցերից մեկը վերաբերում է Ուկրաինային: Պատահական չէր, որ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը մեկնեց ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին: Ի՞նչ են այս ամենում առանձնացնում մասնագետները: Այս ու այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ տուժածներ չկան

22:34 25.02.2025

ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի «Արծվի թևեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի […] ...

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը  հանդես կգա «Ուրարտուում»

22:23 25.02.2025

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը հանդես կգա «Ուրարտուում»

Երևանի «Ուրարտուն» վարձավճարով ձեռք է բերել ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Յակովլևը խաղացել է նաև մերձմոսկովյան «Խիմկիում» ու «Նիժնի Նովգորոդում»: ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

22:17 25.02.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 1: Ո՞րն է բարեփոխման նպատակը:  Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP