16:24 25.02.2025
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հրավիրել է տեսակոնֆերանսի հանդիպում ԵՄ 27 պետությունների ղեկավարների համար, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գործընկերներին կտեղեկացնի ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին։
«Մարտի 6-ին կայանալիք Եվրախորհրդի արտակարգ նիստին նախապատրաստվելով՝ վաղն առավոտյան ես կկազմակերպեմ Եվրոպական խորհրդի անդամների տեսակոնֆերանսը՝ նախագահ Էմանուել Մակրոնի զեկույցը լսելու Վաշինգտոն կատարած վերջին այցի մասին», – գրել է Կոշտան X-ում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Guardian-ը, Ֆրանսիայի նախագահը հեռացավ Վաշինգտոնից՝ չունենալով ԱՄՆ-ի աջակցությունը կամ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը։
21:48 25.02.2025
Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքներըՓետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին։ Ողջունելով ներկաներին՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը, որը հնարավորություն է տալիս կիսվելու փորձառությամբ, նաև նախանշելու երկկողմ ձևաչափով ընկալելի հետագա քայլերը։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ նպատակը ՆԳ նախարարության մանդատի շրջանակում […] ...
21:38 25.02.2025
Փետրվարի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի մարզի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ և Հովտաշեն գյուղեր։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա […] ...
21:27 25.02.2025
Հրդեհ՝ Երևանում․ տուժшծներ չկանՓետրվարի 25-ին, արտակարգ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 14-րդ փողոցի 2 փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրշեջների […] ...
21:18 25.02.2025
«Կասկադն» ավարտուն տեսք կունենաԵրևանի սրտում՝ Կասկադում սկսվում է նոր դարաշրջան։ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ այս նշանավոր վայրը կամբողջանա՝ ստանալով իր ավարտուն ու ամբողջական տեսքը։ Կասկադի անավարտ հատվածը վերջապես կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին՝ վերականգնելով քաղաքի պատմամշակութային դիմագիծը։ Ծրագիրն իրականացվելու է աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա։ 1000-տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի […] ...
21:11 25.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:07 25.02.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ […] ...