Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--3.91 oC

Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց

14:30 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի 65-ամյա բնակիչը հայտնել էր, որ տնից և ավտոտնակից գողություն են կատարել։

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից մեկնել է օպերատիվ խումբ։ Տանտերը հայտնել է, որ փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցի պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մտել են տուն և հյուրասենյակից գողացել հեռուստացույց, այնուհետև վերցնելով ավտոտնակի բանալիները՝ այնտեղից գողացել են տարբեր իրեր:

Կազմված փաստթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:

Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների քրեական ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Բյուրեղավանի 39-ամյա և 47-ամյա երկու բնակիչ: Կոտայքի մարզի քրեական ոստիկանների և պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 24-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել են արարքը, ինչպես նաև հայտնել, որ գողություններ են կատարել նաև տարբեր մարզերում:

Բյուրեղավանի բնակիչ տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

20:53 25.02.2025

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Փետրվարի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հարտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության […] ...

«Ինտերը» փոխարինող է փնտրում Հենրիխ Մխիթարյանին

20:50 25.02.2025

«Ինտերը» փոխարինող է փնտրում Հենրիխ Մխիթարյանին

«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, տեղեկացնում է InterLive-ը: «Ինտերը» դիտարկում է անգլիացի կիսապաշտպանին վարձակալական հիմունքով թիմ հրավիրելու տարբերակը: «Ինտերը» նաև ցանկանոմ է Մաունթի պայմանագրում ներառել կետ, որի համաձայն իրավունք կունենա ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: Միլանյան ակումբում կարծում են, որ Մաունթը կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանի երկարաժամկետ փոխարինողը: 26-ամյա Մեյսոն Մաունթը […] ...

Վարդենյաց լեռնանցքում ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվում են

20:45 25.02.2025

Վարդենյաց լեռնանցքում ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվում են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվում են։   ...

Աննա Վարդապետյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

20:35 25.02.2025

Աննա Վարդապետյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, այսօր Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: «Կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված Վարպետաց դասի շրջանակներում հանրապետության […] ...

Լենա Նանուշյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը

20:30 25.02.2025

Լենա Նանուշյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է կարևոր առաքելություն` միտված առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման աշխատանքներին, մարզերում կադրերով համալրման, նպատակային ուսուցման, բժիշկների հավաստագրման, մասնագիտական ներուժի վերապատրաստման և լիցենզավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է այս նախաձեռնությունը, որը նպաստելու […] ...

Կարեն Խաչանովը մեկնարկել է վստահ հաղթանակով․ Դուբայի ATP-500

20:22 25.02.2025

Կարեն Խաչանովը մեկնարկել է վստահ հաղթանակով․ Դուբայի ATP-500

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 24-րդ ռակետն առաջին փուլում 6-1, 6-3 հաշվով առավելության է հասել Դանիել Էվանսի (Մեծ Բրիտանիա, 178-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Հատկանշական է, որ Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ է հաղթել Էվանսին: Նախորդ 5 խաղերում հաջողությունն ուղեկցել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին: Խաչանովը 1/8 եզրափակչում […] ...

BACK_TO_TOP