14:17 25.02.2025
2019 թվականին Ն.Գ.-ն և Ն.Հ.-ն՝ վերջինիս հոր՝ Կ.Հ.-ի առաջարկով հիմնել են «Վան Քարտ» ընկերությունը, որի շրջանակներում «android» և «ios» գործավարական համակարգերով աշխատող «One Card LLC» անվանումով բջջային հավելվածի, ինչպես նաև սոցիալական կայքերի միջոցով գովազդել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ:
Մասնավորապես՝ բջջային հավելվածի օգտատերերին հնարավորություն է ընձեռվել փոխանցումներ կատարել համակարգում գեներացված հաշիվների միջև, ինչպես նաև թույլատրվել է Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի և Ն.Գ.-ի կողմից կառավարվող հաշիվներից գումարներ մուտքագրել և կանխիկացնել վճարահաշվարկային համակարգի, բանկային քարտերի, էլեկտրոնային դրամապանակի և կրիպտոարժույթի միջոցով, որի ընթացքում յուրաքանչյուր գործարքի համար ծրագրային հավելվածի շահառուից գանձվել է շրջանառվող գումարի 8-ից մինչև 16 տոկոսը՝ առանց համապատասխան լիցենզիայի գեներացնելով և շրջանառության մեջ դնելով 2 ՀՀ դրամ փոխարժեքով «crypto one» անվանումով էլեկտրոնային արժույթը:
Արդյունքում, խմբի անդամները ոչ իրավաչափ եղանակով գործող ֆինանսական համակարգում գովազդային արշավի միջոցով «crypto one» էլեկտրոնային արժույթը ներկայացրել են որպես իրական ներդրումային հնարավորություն՝ օրական մեկ տոկոս շահույթի խոստումով:
Այսպիսով, հանցավոր խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձևավորվել է 10.000 և ավելի ներդրողների մասնակցությամբ գործող ֆինանսական բուրգ, որում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 100 մլն ՀՀ դրամին համարժեք դրամական և գույքային միջոցներ:
Ենթադրյալ ֆինանսական բուրգի համակարգողները ներդրումային հոսքերն առավել ակտիվացնելու նպատակով սոցիալական ցանցերում հաղորդագրություն են տարածել այն մասին, որ կազմակերպության պայմանական միավորի փոխարժեքը 2 դրամից աճելու է մինչև 3 դրամ, սակայն նոր ներդրումային հոսք ապահովելուց և ստացված գույքային միջոցներին փաստացի տիրանալուց հետո կտրուկ փոխել են նախկինում խոստացված պայմանները և մի քանի հարյուր անգամով նվազեցրել են «crone» պայմանական անունով միավորի փոխարժեքը՝ զրոյացնելով ներդրում կատարած բազմաթիվ անձանց ֆինանսական միջոցները։
Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի, Ն.Գ.-ի, Ի.Պ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
21:07 25.02.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին21:07 25.02.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ […] ...
21:03 25.02.2025
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց մյուս առաջարկներինը՝ ոչԵրևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը Այս մասին «Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», – նշեց նա: Դեռ կեսօրին փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Բաքվից պատասխան դեռ […] ...
21:00 25.02.2025
Ի՞նչ է անհրաժեշտ 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համարԻ՞նչ է անհրաժեշտ 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած հոլովակում։ ...
20:53 25.02.2025
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետՓետրվարի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հարտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության […] ...
20:50 25.02.2025
«Ինտերը» փոխարինող է փնտրում Հենրիխ Մխիթարյանին«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, տեղեկացնում է InterLive-ը: «Ինտերը» դիտարկում է անգլիացի կիսապաշտպանին վարձակալական հիմունքով թիմ հրավիրելու տարբերակը: «Ինտերը» նաև ցանկանոմ է Մաունթի պայմանագրում ներառել կետ, որի համաձայն իրավունք կունենա ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: Միլանյան ակումբում կարծում են, որ Մաունթը կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանի երկարաժամկետ փոխարինողը: 26-ամյա Մեյսոն Մաունթը […] ...
20:45 25.02.2025
Վարդենյաց լեռնանցքում ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվում են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվում են։ ...