ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայաստանի համար նոր հեռանկարներ կբացի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--3.91 oC

ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայաստանի համար նոր հեռանկարներ կբացի

15:30 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես-բիզնես ֆորումը: Ի՞նչ հեռանկարներ ու հնարավորություններ է այն ստեղծելու Հայաստանի համար. մանրամասնել են կազմակերպիչները:

«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի համար, Հայաստանի զբոսաշրջության պատմության համար: Մենք հայտ ենք ներկայացնում իրականացնել զբոսաշրջային մեծ ցուցահանդես, որտեղ ներգրավված կլինեն զբոսաշրջության բոլոր սուբյեկտները՝ և՛ օպերատորները, և՛ հյուրանոցները, և՛ ավիափոխադրողները: Նաև սա մեծ և կարևոր հարթակ է միջազգային համագործակցության համար»,-մամուլի սրահում ասաց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ հավելեց, որ ցուցահանդեսը լինելու է ամենամյա: Այն շատ լավ հնարավորություն է ոչ միայն միջազգային համագործակցության, այլև՝ մեր ներքին զբոսաշրջային ռեսուրսներն ու արդյունքները բացահայտելու, ամրապնդելու, խթանելու, զարգացնելու, մրցունակ պրոդուկտների առումով.

«Մենք, իհարկե, ունեցել ենք լավ փորձ՝ Հայաստանում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի: Ինչ վերաբերվում է ITF Armenia 2025-ին, այս մասշտաբային իրադարձությունը ոչ միայն ցուցահանդես է լինելու, այլ մեծ գործուն հարթակ՝ բոլոր շահագրգիռ կողմերի համար, կոնսոլիդացվելու, ոլորտում ընդհանուր տեսլական ունենալու, ակտիվ և արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:11 25.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

21:07 25.02.2025

Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ […] ...

Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց մյուս առաջարկներինը՝ ոչ

21:03 25.02.2025

Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց մյուս առաջարկներինը՝ ոչ

Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը Այս մասին «Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», – նշեց նա: Դեռ կեսօրին փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Բաքվից պատասխան դեռ […] ...

Ի՞նչ է անհրաժեշտ 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար

21:00 25.02.2025

Ի՞նչ է անհրաժեշտ 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար

Ի՞նչ է անհրաժեշտ 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած հոլովակում։ ...

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

20:53 25.02.2025

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Փետրվարի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հարտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության […] ...

«Ինտերը» փոխարինող է փնտրում Հենրիխ Մխիթարյանին

20:50 25.02.2025

«Ինտերը» փոխարինող է փնտրում Հենրիխ Մխիթարյանին

«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, տեղեկացնում է InterLive-ը: «Ինտերը» դիտարկում է անգլիացի կիսապաշտպանին վարձակալական հիմունքով թիմ հրավիրելու տարբերակը: «Ինտերը» նաև ցանկանոմ է Մաունթի պայմանագրում ներառել կետ, որի համաձայն իրավունք կունենա ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: Միլանյան ակումբում կարծում են, որ Մաունթը կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանի երկարաժամկետ փոխարինողը: 26-ամյա Մեյսոն Մաունթը […] ...

BACK_TO_TOP