Պեսկովն ասել է, թե արդյոք Պուտինը վստահում է ԱՄՆ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--3.91 oC

Պեսկովն ասել է, թե արդյոք Պուտինը վստահում է ԱՄՆ-ին

16:00 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է երկար ճանապարհ անցնեն՝ վերջին տարիների բոլոր դժվարություններից հետո վստահությունը վերականգնելու համար, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վստահում է ամերիկացիներին։

«Մենք վստահում ենք ինքներս մեզ: Որպեսզի ասենք, որ վստահում ենք ամերիկացիներին, պետք է երկար ճանապարհ գնանք: Մենք պետք է միջոցներ մշակենք փոխադարձ վստահությունը վերականգնելու և ամրապնդելու համար: Պետք է շատ փոքր քայլեր ձեռնարկենք միմյանց նկատմամբ, որոնք կնպաստեն վստահության այս մթնոլորտի առաջացմանն ու վերականգնմանը: Վերջին չորս տարիների ընթացքում շատ բան է տուժել, շատ բան է ավերվել»,-ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը  հանդես կգա «Ուրարտուում»

22:23 25.02.2025

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը հանդես կգա «Ուրարտուում»

Երևանի «Ուրարտուն» վարձավճարով ձեռք է բերել ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Յակովլևը խաղացել է նաև մերձմոսկովյան «Խիմկիում» ու «Նիժնի Նովգորոդում»: ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

22:17 25.02.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 1: Ո՞րն է բարեփոխման նպատակը:  Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. Փաշինյան»,- գրել է նա։

22:07 25.02.2025

ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները. Փաշինյան»,- գրել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից։ «Վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

SHANTNEWS

22:00 25.02.2025

SHANTNEWS

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները

21:48 25.02.2025

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները

Փետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին։ Ողջունելով ներկաներին՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը, որը հնարավորություն է տալիս կիսվելու փորձառությամբ, նաև նախանշելու երկկողմ ձևաչափով ընկալելի հետագա քայլերը։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ նպատակը ՆԳ նախարարության մանդատի շրջանակում […] ...

Փետրվարի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի մարզի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:38 25.02.2025

Փետրվարի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի մարզի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ և Հովտաշեն գյուղեր։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա […] ...

BACK_TO_TOP