13:26 25.02.2025
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակումն ակտիվ փուլում է․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստին։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:22 25.02.2025
Կարեն Խաչանովը մեկնարկել է վստահ հաղթանակով․ Դուբայի ATP-500Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 24-րդ ռակետն առաջին փուլում 6-1, 6-3 հաշվով առավելության է հասել Դանիել Էվանսի (Մեծ Բրիտանիա, 178-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Հատկանշական է, որ Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ է հաղթել Էվանսին: Նախորդ 5 խաղերում հաջողությունն ուղեկցել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին: Խաչանովը 1/8 եզրափակչում […] ...
20:17 25.02.2025
Ուկրաինայում օրինականացվել է Ուկրաինայի զինված ուժերը այլ նահանգներ ուղարկելու նախագահի իրավունքըԳերագույն Ռադան օրենք է ընդունել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ռազմական դրության ժամանակաշրջանում այլ նահանգներ ուղարկելու նախագահի իրավունքի մասին, որն էլ ընդունվել է Վլադիմիր Զելենսկիի կողմից։ «Ռազմական դրության ժամանակաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներ այլ նահանգներ ուղարկելու հետ կապված որոշ հարցերի կարգավորման մասին օրենքը ընդունվել է՝ 267 ձայնով»,-գրել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում։ […] ...
20:07 25.02.2025
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՓետրվարի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Ապարանի , Արագածի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։ Ալագյազ-Գեղադիր և Սևանի […] ...
19:50 25.02.2025
Կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակըՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի Լիգայի C3 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը երկու անպատասխան գնդակ է ուղարկել Ղազախստանի ընտրանու դարպասը (2:0): Մեր հավաքականի կազմում աչքի են ընկել Սվետլանա Ղարագյոզյանը և Օքսաննա Պիզլովան՝ համապատասխանաբար 15-րդ և 57-րդ րոպեներին։ Երկու տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը 6 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։ ...
19:45 25.02.2025
Հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում։ «ՀՀ Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր: Հորդորում ենք այդ մարզերի […] ...