Իրանը ուժեղացնում է ՀՕՊ-ը միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր հարձակման պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--4.91 oC

Իրանը ուժեղացնում է ՀՕՊ-ը միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր հարձակման պատճառով

16:32 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի զինված ուժերը միջուկային և հրթիռային օբյեկտներում հակաօդային պաշտպանության համակարգերը բերել են բարձր զգոնության և տեղակայել լրացուցիչ հակաօդային պաշտպանություն՝ վախենալով, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը կարող են օդային հարձակում իրականացնել, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Կառավարության երկու բարձրաստիճան աղբյուրներ հայտնել են, որ Իսլամական Հանրապետությունը ուժեղացնում է իր պաշտպանությունը միջուկային և հրթիռային հիմնական օբյեկտներում, այդ թվում՝ տեղակայելով հակաօդային պաշտպանության լրացուցիչ կայաններ», – գրում է թերթը:

Աղբյուրներից մեկն էլ ասել է․

«Իրանի իշխանությունները սպասում են հարձակման՝ ակնկալելով այն ամեն գիշեր: Բոլորը լիակատար զգոնության մեջ են, նույնիսկ գաղտնի օբյեկտներում, միջուկային օբյեկտների ամրապնդման աշխատանքները տարիներ շարունակ շարունակվում են, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվացել են, հատկապես իսրայելական առաջին հարձակումից հետո»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

23:15 25.02.2025

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են։ Արաբկիրում և Դավթաշենում իրականացվում են աղով և ավազով ձնամաքրիչ աշխատանքներ, որոնք ընդգրկում են բակային տարածքները, շենքերի մուտքերը և մայթերը։ Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում: ...

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման

23:03 25.02.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է վերափոխել իր կորպորատիվ կառուցվածքը՝ որպես ակումբի ֆինանսական հզորության և գործառնական արդյունավետության բարելավման լրացուցիչ միջոցառումների մաս: Այս միջոցառումների շրջանակներում 150-200 աշխատատեղ կարող է կրճատվել աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո: Մենք պարտավոր ենք «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձնել լավագույն դիրքերին: Մենք […] ...

Մարվել է տան տանիքում բռնկված հրդեհը

22:55 25.02.2025

Մարվել է տան տանիքում բռնկված հրդեհը

Փետրվարի 25-ին, ժամը 21:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անաստաս Միկոյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ […] ...

Կորպորատիվ կառավարման ձևն ԱՄՆ-ը տեղափոխում է արտաքին քաղաքականություն. Գոռ Պետրոսյան

22:43 25.02.2025

Կորպորատիվ կառավարման ձևն ԱՄՆ-ը տեղափոխում է արտաքին քաղաքականություն. Գոռ Պետրոսյան

Վերջին 10-ն օրյակում միջազգային լրահոսում տիրապետողը Թրամփի Ռուսաստանի ու Եվրոպացի լիդերների հետ շփումներն են: Ու դրանում առանցքային հարցերից մեկը վերաբերում է Ուկրաինային: Պատահական չէր, որ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը մեկնեց ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին: Ի՞նչ են այս ամենում առանձնացնում մասնագետները: Այս ու այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ տուժածներ չկան

22:34 25.02.2025

ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի «Արծվի թևեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի […] ...

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը  հանդես կգա «Ուրարտուում»

22:23 25.02.2025

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը հանդես կգա «Ուրարտուում»

Երևանի «Ուրարտուն» վարձավճարով ձեռք է բերել ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Յակովլևը խաղացել է նաև մերձմոսկովյան «Խիմկիում» ու «Նիժնի Նովգորոդում»: ...

BACK_TO_TOP