Մասկը Կանադան կեղծ երկիր է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--2.91 oC

Մասկը Կանադան կեղծ երկիր է անվանել

11:34 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը պատասխանել է հազարավոր կանադացիների, ովքեր ստորագրել են խնդրագիր՝ իրեն Կանադայի քաղաքացիությունից զրկելու պահանջով, հայտարարելով, որ Կանադան իրական երկիր չէ։

Ավելի վաղ ավելի քան 160,000 կանադացիներ ստորագրել էին առցանց խնդրագիր՝ պահանջելով, որ Իլոն Մասկը զրկվի Կանադայի քաղաքացիությունից, իսկ ավելի քան 15,000 կանադացիներ նույնպես պահանջել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պերսոնա նոն գրատա հայտարարվի։

Համաձայն միջնորդագրի՝ Մասկը, ով Կանադայի քաղաքացի է դարձել 1989 թվականին, գործել է երկրի շահերի դեմ, միջամտել է նրա ընտրություններին և դարձել օտարերկրյա կառավարության անդամ, որը «ձգտում է խարխլել» նրա ինքնիշխանությունը։

«Կանադան իրական երկիր չէ», – գրել է Մասկը X-ի իր էջում՝ ի պատասխան խնդրագրի մասին գրառման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունները

17:43 25.02.2025

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունները

Իրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ իր գործողությունները համակարգել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկել ենք Իրանի միջուկային ծրագրի թեման: Մեր մասնագետները անմիջական կապի մեջ են, և մենք շարունակելու ենք դա անել: Մենք կշարունակենք […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ

17:38 25.02.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ

ՀՀ ԱԺ նախագահն Ազգային ժողովում ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակից ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում: Ալեն Սիմոնյանը զրուցել է ուսանողների հետ, ներկայացրել օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող տարբեր մանրամասներ, ինչպես նաեւ խոսել խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին: Ուսանողներն իրենց հերթին հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին երիտասարդներին հուզող տարբեր արդիական թեմաների […] ...

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրենին

17:33 25.02.2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրենին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան […] ...

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոտրել է ոտքը

17:28 25.02.2025

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոտրել է ոտքը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել լեռնադահուկային սպորտով զբաղվելիս: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, X-ում։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կանգնել է՝ հենված երկու հենակի վրա, իսկ ձախ ոտքին՝ օրթեզ։ «Պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր։ Ես պլանավորել էի դրանք կես տարի առաջ՝ երկու օր թոռնիկներիս հետ դահուկներով։ Թոռնիկներս ասացին․ «Պապի՛կ, […] ...

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով․ Մերիդա WTA-500

17:24 25.02.2025

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով․ Մերիդա WTA-500

Աշխարհի 45-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում 4:6, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 31-րդ ռակետ, լեհ Մագդալենա Ֆրենխին։ Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզես Մանեյրոն։ Merida Open-ի մրցանակային հիմնադրամը 1 064 միլիոն դոլար է։ ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:20 25.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP