10:59 25.02.2025
Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը․
«Հարգելի’ համանախագահներ,
Հարգելի’ դեսպաններ,
Հարգելի’ գործընկերներ,
Տիկնա’յք եւ պարոնա’յք,
Ողջունում եմ ձեզ Երեւանում: Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր թափ ստացած օրակարգի շրջանակում հնարավորություն կունենանք քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Օգտվելով առիթից` ուզում եմ նաեւ շնորհավորել ձեզ Եվրոպական խորհրդարանի` անցյալ տարի տեղի ունեցած ընտրությունների եւ նոր կազմով այս կոմիտեի առաջին նիստին մասնակցելու կապակցությամբ: Վստահ եմ, որ առաջիկայում կունենանք էլ ավելի սերտ ու արդյունավետ համագործակցություն, քանի որ առկա է քաղաքական ամուր կամք եւ մեր հանրության պահանջը: Կուզենայի նաեւ, ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, ովքեր այս տարիների ընթացքում հետեւել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին եւ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100.000-ից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը:
Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, եւ միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց:
Հարգելի’ գործընկերներ,
Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ: Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում ու հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը եւ իր ուժերով իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը: Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար եւ վտանգներով լի ճանապարհ է:
Աշխարհում տիրող իրավիճակը, արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ եւ կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ որ դրանք դժվար կլինեն:
Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում` մենք մեծապես կարեւորում ենք հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերությունները եւ ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել: Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, որը վերաբերում է մեր տարածաշրջանի փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելուն` հիմնված երկրների ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա: Մենք փորձում ենք վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների եւ ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ եւ այլ ոլորտների դիվերսիֆիկացումն է:
Մենք ամենատարբեր ոլորտներում ընդլայնում ենք համագործակցությունը նաեւ Եվրոպական միության անդամ երկրների հետ:
Կուզենայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին եւ մի շարք ուղենշային նախաձեռնություններին: Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն սերտացող եւ նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակում: Դրա վառ ապացույցը վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարեւոր իրադարձություններն են: Մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստանն ընդգրկվեց «Խաղաղության եվրոպական գործիք» ծրագրում, Եվրոպական միությունը երկարաձգեց Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը եւս 2 տարով, ինչն ակնհայտորեն եւ էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվն ու կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկերը: Եվ վերջապես, օրեր առաջ` փետրվարի 12-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը եվրոպական հանրության մաս դառնալուն ձգտող մեր քաղաքացիների վճռականության իրական դրսեւորումն է:
Հարգելի’ գործընկերներ,
Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Երեւանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն»:
17:55 25.02.2025
Դմիտրի Գունկոյի որդին տեղափոխվել է «Ուրարտու»Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել 20-ամյա կիսապաշտպան Արտեմի Գունկոյի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա Մոսկվայի «Սպարտակի» սան է, երկար ժամանակ եղել է այդ ակումբի համակարգում, հետո միացել է «Կոսմոս Դոլգոպրուդնի» ակումբին: Արտեմին «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի որդին է: ...
17:47 25.02.2025
Վերապատրաստվում են ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողներըՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները «ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության» Սանկտ-Պետերբուրգի համալսարանում մասնակցել են Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։ Վերապատրաստման դասընթացները բաղկացած են եղել ոչ միայն դասախոսություններից, այլև գործնական պարապմունքներից, որոնց ընթացքում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները հնարավորություն են ունեցել իրականացնել հատուկ նշանակության հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ, մշակել թեստավորման տարբեր […] ...
17:43 25.02.2025
Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցություններըԻրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ իր գործողությունները համակարգել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկել ենք Իրանի միջուկային ծրագրի թեման: Մեր մասնագետները անմիջական կապի մեջ են, և մենք շարունակելու ենք դա անել: Մենք կշարունակենք […] ...
17:38 25.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետՀՀ ԱԺ նախագահն Ազգային ժողովում ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակից ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում: Ալեն Սիմոնյանը զրուցել է ուսանողների հետ, ներկայացրել օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող տարբեր մանրամասներ, ինչպես նաեւ խոսել խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին: Ուսանողներն իրենց հերթին հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին երիտասարդներին հուզող տարբեր արդիական թեմաների […] ...
17:33 25.02.2025
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրենինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան […] ...
17:28 25.02.2025
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոտրել է ոտքըԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել լեռնադահուկային սպորտով զբաղվելիս: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, X-ում։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կանգնել է՝ հենված երկու հենակի վրա, իսկ ձախ ոտքին՝ օրթեզ։ «Պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր։ Ես պլանավորել էի դրանք կես տարի առաջ՝ երկու օր թոռնիկներիս հետ դահուկներով։ Թոռնիկներս ասացին․ «Պապի՛կ, […] ...