Guardian. Մակրոնը չկարողացավ փոխել Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--2.91 oC

Guardian. Մակրոնը չկարողացավ փոխել Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

10:43 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռանում է Վաշինգտոնից՝ չխոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը կամ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը։ Այս մասին հաղորդվում է The Guardian թերթի հոդվածում։

Հրատարակության համաձայն՝ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով պետք է Վաշինգտոն ժամանի այս շաբաթվա վերջին, փորձում են փրկել անդրատլանտյան դաշինքը, որն ապրում է վերջին տասնամյակների իր ամենալուրջ ճգնաժամը։

Փետրվարի 23-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերաձեւակերպում է Ռուսաստանի հետ փոխգործակցության և Կիևին օգնություն տրամադրելու իր մոտեցումը։ Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում հրադադարի հաստատում։ Ուոլցի խոսքով՝ այս ուղղությամբ Վաշինգտոնի քաղաքականությունը փոխելու առաջին քայլը Թրամփի զրույցն էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Ռիադում ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունները, իսկ հաջորդ փուլը պետք է լիներ ԱՄՆ առաջնորդի շփումները Մակրոնի և Սթարմերի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 25.02.2025

SHANTNEWS

Դմիտրի Գունկոյի որդին տեղափոխվել է «Ուրարտու»

17:55 25.02.2025

Դմիտրի Գունկոյի որդին տեղափոխվել է «Ուրարտու»

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել 20-ամյա կիսապաշտպան Արտեմի Գունկոյի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա Մոսկվայի «Սպարտակի» սան է, երկար ժամանակ եղել է այդ ակումբի համակարգում, հետո միացել է «Կոսմոս Դոլգոպրուդնի» ակումբին: Արտեմին «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի որդին է: ...

Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և հարսանեկան արարողության ժամանակ «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են

17:52 25.02.2025

Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և հարսանեկան արարողության ժամանակ «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են

Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։ Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ» […] ...

Վերապատրաստվում են ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները

17:47 25.02.2025

Վերապատրաստվում են ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները

ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները «ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության» Սանկտ-Պետերբուրգի համալսարանում մասնակցել են Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։ Վերապատրաստման դասընթացները բաղկացած են եղել ոչ միայն դասախոսություններից, այլև գործնական պարապմունքներից, որոնց ընթացքում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները հնարավորություն են ունեցել իրականացնել հատուկ նշանակության հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ, մշակել թեստավորման տարբեր […] ...

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունները

17:43 25.02.2025

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունները

Իրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ իր գործողությունները համակարգել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկել ենք Իրանի միջուկային ծրագրի թեման: Մեր մասնագետները անմիջական կապի մեջ են, և մենք շարունակելու ենք դա անել: Մենք կշարունակենք […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ

17:38 25.02.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ

ՀՀ ԱԺ նախագահն Ազգային ժողովում ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակից ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում: Ալեն Սիմոնյանը զրուցել է ուսանողների հետ, ներկայացրել օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող տարբեր մանրամասներ, ինչպես նաեւ խոսել խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին: Ուսանողներն իրենց հերթին հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին երիտասարդներին հուզող տարբեր արդիական թեմաների […] ...

BACK_TO_TOP