Գազայի հիվանդանոցներից մեկում հիպոթերմիայից երեք երեխա մահացել է․ Al Mayadeen – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.55
  • RUBLE
    4.57
  • 412.16
WEATHER
--2.91 oC

Գազայի հիվանդանոցներից մեկում հիպոթերմիայից երեք երեխա մահացել է․ Al Mayadeen

09:45 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաղեստինյան անկլավի վարչական կենտրոնում՝ Գազա քաղաքում, առնվազն երեք երեխա է մահացել հիպոթերմիայից։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով բուժհաստատության ղեկավարությանը։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սաիդ Սալահի խոսքով՝ ցածր ջերմաստիճանի ֆոնին հիպոթերմիայով հիվանդները գնալով ավելի հաճախ են ընդունվում հիվանդանոցի շտապ օգնության բաժին:

«Սաստիկ մրսածությամբ և հիպոթերմիայով մանկական բաժանմունք է ընդունվել ութ հիվանդ, երեք երեխա՝ մինչև մեկ տարեկան նորածիններ, ավելի ուշ մահացել են, ևս երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»,-ասել է նա։

Հիվանդանոցի բժիշկները կոչ են արել ամբողջ աշխարհի բժիշկներին «աջակցել նրանց ներկա դժվարին իրավիճակում»՝ ապահովելով վառելիքի մատակարարումը պաղեստինյան անկլավում կազմակերպելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն անվտանգության հայեցակարգի կարիք ունի, որը հաշվի կառնի հիբրիդային հարձակումները. Իսպանիայի ԱԳ նախարար

15:50 25.02.2025

ԵՄ-ն անվտանգության հայեցակարգի կարիք ունի, որը հաշվի կառնի հիբրիդային հարձակումները. Իսպանիայի ԱԳ նախարար

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդունի անվտանգության հայեցակարգ, որը հաշվի կառնի այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ ապատեղեկատվությունը և հիբրիդային հարձակումները։ «Կարճաժամկետ հեռանկարում մենք պետք է մեծացնենք մեր արագ արձագանքման հնարավորությունները՝ ճգնաժամին հակազդելու համար», – գրել է դիվանագետը El Diario թերթի հոդվածում։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ինքը հանդես է գալիս […] ...

Հայ գերիները շարունակում են մնալ Բաքվում, ինչն ամոթալի է վերջինիս համար․ Պարույր Հովհաննիսյան

15:41 25.02.2025

Հայ գերիները շարունակում են մնալ Բաքվում, ինչն ամոթալի է վերջինիս համար․ Պարույր Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը զարմանալի չի համարում Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մշտական սպառնալիքներն ու վտանգավոր ուղերձները։ Փոխնախարարը նաև Բաքվի համար ամոթալի է համարում այն փաստը, որ հայ գերիները դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այդ մասին ասել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի […] ...

ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայաստանի համար նոր հեռանկարներ կբացի

15:30 25.02.2025

ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայաստանի համար նոր հեռանկարներ կբացի

Ապրիլի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես-բիզնես ֆորումը: Ի՞նչ հեռանկարներ ու հնարավորություններ է այն ստեղծելու Հայաստանի համար. մանրամասնել են կազմակերպիչները: «ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի համար, Հայաստանի զբոսաշրջության պատմության համար: Մենք հայտ ենք ներկայացնում իրականացնել զբոսաշրջային մեծ ցուցահանդես, որտեղ ներգրավված կլինեն զբոսաշրջության բոլոր սուբյեկտները՝ […] ...

ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ժամանակ ու ջանքեր կպահանջի․ ԵԽ պատգամավոր

15:15 25.02.2025

ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ժամանակ ու ջանքեր կպահանջի․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը խոսեց Հայաստանի՝ Եվրոպական միության հնարավոր անդամակցության հեռանկարի մասին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը կպահանջի ժամանակ և համապատասխան բարեփոխումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ակնհայտ է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարվա, ոչ էլ հաջորդ տարվա վերջում։ Այդ գործընթացը […] ...

Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողություն է իրականացվում

15:05 25.02.2025

Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողություն է իրականացվում

Ոստիկանական մեքենան հսկոողություն է իրականացնում Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը պայթուցիկ սարքեր են նետվել շենքի տարածք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։ «Ամբողջ գիշեր ոստիկանական մեքենա է եղել այստեղ։ Առայժմ այստեղ է, չգիտեմ՝ ինչքան ժամանակ կմնա»,- ասել է նա։ Փետրվարի 24-ի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել […] ...

SHANTNEWS

15:00 25.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP