09:35 25.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ մոտ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երկուշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «պատրաստ են կիսել Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը»։
«Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել նման գործարքի, անվտանգության երաշխիքների այս կամ այն ձևով»,-ասել է Մակրոնը։
Միևնույն ժամանակ, նա պնդել է, որ նրանք բոլորը ցանկանում են «համերաշխության ազդանշան ստանալ ԱՄՆ-ից» Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունների ենթադրյալ խախտման դեպքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ մի խնդիր չի տեսնում Ուկրաինա եվրոպական զորքեր որպես խաղաղապահներ ուղարկելու մեջ։
16:00 25.02.2025
Պեսկովն ասել է, թե արդյոք Պուտինը վստահում է ԱՄՆ-ինՌուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է երկար ճանապարհ անցնեն՝ վերջին տարիների բոլոր դժվարություններից հետո վստահությունը վերականգնելու համար, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վստահում է ամերիկացիներին։ «Մենք վստահում ենք ինքներս մեզ: Որպեսզի ասենք, որ վստահում ենք ամերիկացիներին, պետք է երկար […] ...
15:50 25.02.2025
ԵՄ-ն անվտանգության հայեցակարգի կարիք ունի, որը հաշվի կառնի հիբրիդային հարձակումները. Իսպանիայի ԱԳ նախարարԻսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդունի անվտանգության հայեցակարգ, որը հաշվի կառնի այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ ապատեղեկատվությունը և հիբրիդային հարձակումները։ «Կարճաժամկետ հեռանկարում մենք պետք է մեծացնենք մեր արագ արձագանքման հնարավորությունները՝ ճգնաժամին հակազդելու համար», – գրել է դիվանագետը El Diario թերթի հոդվածում։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ինքը հանդես է գալիս […] ...
15:41 25.02.2025
Հայ գերիները շարունակում են մնալ Բաքվում, ինչն ամոթալի է վերջինիս համար․ Պարույր ՀովհաննիսյանՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը զարմանալի չի համարում Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մշտական սպառնալիքներն ու վտանգավոր ուղերձները։ Փոխնախարարը նաև Բաքվի համար ամոթալի է համարում այն փաստը, որ հայ գերիները դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այդ մասին ասել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի […] ...
15:30 25.02.2025
ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայաստանի համար նոր հեռանկարներ կբացիԱպրիլի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես-բիզնես ֆորումը: Ի՞նչ հեռանկարներ ու հնարավորություններ է այն ստեղծելու Հայաստանի համար. մանրամասնել են կազմակերպիչները: «ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի համար, Հայաստանի զբոսաշրջության պատմության համար: Մենք հայտ ենք ներկայացնում իրականացնել զբոսաշրջային մեծ ցուցահանդես, որտեղ ներգրավված կլինեն զբոսաշրջության բոլոր սուբյեկտները՝ […] ...
15:15 25.02.2025
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ժամանակ ու ջանքեր կպահանջի․ ԵԽ պատգամավորԵվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը խոսեց Հայաստանի՝ Եվրոպական միության հնարավոր անդամակցության հեռանկարի մասին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը կպահանջի ժամանակ և համապատասխան բարեփոխումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ակնհայտ է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարվա, ոչ էլ հաջորդ տարվա վերջում։ Այդ գործընթացը […] ...
15:05 25.02.2025
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողություն է իրականացվումՈստիկանական մեքենան հսկոողություն է իրականացնում Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը պայթուցիկ սարքեր են նետվել շենքի տարածք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։ «Ամբողջ գիշեր ոստիկանական մեքենա է եղել այստեղ։ Առայժմ այստեղ է, չգիտեմ՝ ինչքան ժամանակ կմնա»,- ասել է նա։ Փետրվարի 24-ի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել […] ...