09:55 25.02.2025
ԱՄՆ-ը ակնկալում է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը շատ շուտով կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Թրամփը ցանկանում է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև կնքվի հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք։
«Մենք ակնկալում ենք, որ այդ հանդիպումները տեղի կունենան շատ շուտով, հատկապես նախագահ Զելենսկիի հետ։ Նախագահը ակնկալում է, որ Զելենսկին կստորագրի այս գործարքը։ Դա ճիշտ կլինի՝ հաշվի առնելով այն, ինչ արել են ամերիկացի հարկատուները Ուկրաինայի համար։
Եթե չլինեին ամերիկացիները, Ուկրաինան այլևս չէր լինի որպես երկիր, և նախագահ Թրամփը դա հասկանում է»,-ավելացրել է Լևիտը:
Փետրվարի սկզբին Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը հետաքրքրված է Ուկրաինայից հազվագյուտ հողային մետաղներ ստանալու հարցում։
17:33 25.02.2025
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրենինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան […] ...
17:28 25.02.2025
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոտրել է ոտքըԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել լեռնադահուկային սպորտով զբաղվելիս: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, X-ում։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կանգնել է՝ հենված երկու հենակի վրա, իսկ ձախ ոտքին՝ օրթեզ։ «Պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր։ Ես պլանավորել էի դրանք կես տարի առաջ՝ երկու օր թոռնիկներիս հետ դահուկներով։ Թոռնիկներս ասացին․ «Պապի՛կ, […] ...
17:24 25.02.2025
Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով․ Մերիդա WTA-500Աշխարհի 45-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում 4:6, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 31-րդ ռակետ, լեհ Մագդալենա Ֆրենխին։ Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզես Մանեյրոն։ Merida Open-ի մրցանակային հիմնադրամը 1 064 միլիոն դոլար է։ ...
17:20 25.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
17:16 25.02.2025
Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։ Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև […] ...
17:12 25.02.2025
Ոսկետափ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժածՓետրվարի 25-ին՝ ժամը 10:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Hyundai» մակնիշների […] ...