00:51 25.02.2025
ԱՄՆ վարչակազմն իր առաջնահերթություններից է համարում Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը երրորդ համաշխարհային պատերազմի վերածումը թույլ չտալը։ Այս մասին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկկողմ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ՝ Էմանուելը համաձայն է ինձ հետ ամենակարևոր հարցերում: Գլխավորն այն է, որ հիմա ճիշտ ժամանակն է: Սա կարող է լինել միակ պահը(խմբ.պատերազմը կանգնեցնելու): Գիտեք, սա շատ հետաքրքիր և սարսափելի իրավիճակ է, որը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում:
Թրամփն ասել է, որ առարկություն չի տեսնում Ուկրաինա եվրոպական զորքեր որպես խաղաղապահներ ուղարկելու հարցում՝ հավելելով, որ այդ միտքը բարձրացրել է Պուտինի հետ հեռախոսազրույցում։
«Եթե մենք այս գործարքը կնքենք, նա չի ցանկանում պատերազմ: Նա դեմ չէ։ Բայց ես նրան կոնկրետ այս հարցը տվեցի: Նա դրա հետ խնդիր չունի»,- ասել է Թրամփը:
09:20 25.02.2025
Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 24-ին չհայտարարված այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Քրեակատարողական հիմնարկի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ […] ...
09:15 25.02.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՓետրվարի 24-25-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Հրազդան, Ապարան, Սևան, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Քաղսի, Առինջ, Ծաղկահովիտ, Նորատուս, Սարալանջ, Նորաշեն, Կաքավասար գյուղերում, Միրաք-Ապարան, Զոլաքար-Մարտունի, Գավառ-Սևան, Բլագոդարնոյե-Կաթնառատ, […] ...
09:10 25.02.2025
Dagens nyheter. Շվեդիան առաջին անգամ ձեռք կբերի 500 կմ հեռահարությամբ հրթիռներՇվեդիան համալրվելու է Taurus թեւավոր հրթիռով, որն ունի 500 կմ հեռահարություն։ Այս մասին հայտնում է Dagens Nyheter թերթը, որը նշում է, որ Շվեդիան առաջին անգամ է նման հեռահարությամբ հրթիռներ ձեռք բերում։ Այս զինատեսակներով JAS 39 C ինքնաթիռների համալրումը կսկսվի 2028 թվականին։ JAS 39 E նոր մոդիֆիկացիան այդ հրթիռները կստանա ավելի ուշ: «Սա այն է, ինչին […] ...
09:05 25.02.2025
Բիվոլը ռևանշ-մենամարտում հաղթել է Բետերբիևին և դարձել աշխարհի բացարձակ չեմպիոնՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած բռնցքամարտի երեկոյում ռուս Դմիտրի Բիվոլը ռևանշ-մենամարտում հաղթել է իր հայրենակից, Կանադան ներկայացնող Արթուր Բետերբիևին։ Մենամարտում կայացել են բոլոր 12 ռաունդները։ Մրցավարներից երկուսն առավելությունը տվել են Բիվոլին` 116-112, 115-113։ Երրորդ մրցավարը հավասար միավորներ է տվել` 114-114։ 34-ամյա Բիվոլը 25-րդ մենամարտում տարել է 24-րդ հաղթանակը (12-ը` նոկաուտով) և դարձել կիսածանր քաշային կարգի […] ...
09:00 25.02.2025
Մակրոնը դրական է համարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները նորմալ և դրական իրադարձություն են, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է, որ Փարիզը ներկայացված չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում։ «Ես հանգիստ եմ, նորմալ է, որ ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի հետ։ Միակ մտահոգությունն այն է, որ այն […] ...
08:50 25.02.2025
BRICS բանկի ղեկավարը հոսպիտալացվել է ՇանհայումBRICS երկրների կողմից ստեղծված Նոր Զարգացման Բանկի (NDB) ղեկավար, Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը հիվանդության պատճառով հոսպիտալացվել է Շանհայում։ Այս մասին հայտնել է բրազիլացի պատգամավոր Խոսե Գիմարեսը։ «Առողջացում եմ մաղթում մեր նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆին, ով հոսպիտալացվել է Շանհայում հիվանդության բուժման համար, որը բժիշկները լուրջ չեն համարում»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Ինչպես գրում […] ...