ԱՄՆ-ի հետ հաջորդ շփումները կկենտրոնանան երկկողմ հարաբերությունների վրա. Պուտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.90
  • RUBLE
    4.48
  • 412.81
WEATHER
--6.91 oC

ԱՄՆ-ի հետ հաջորդ շփումները կկենտրոնանան երկկողմ հարաբերությունների վրա. Պուտին

00:45 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մոտակա և հնարավոր այլ շփումները հիմնականում նվիրված են լինելու երկկողմ հարաբերություններին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Ես տեսա (խմբ.եվրոպացիների) արձագանքը ԱՄՆ նախագահի (խմբ.Դոնալդ Թրամփի) հետ մեր հեռախոսազրույցին և Էր Ռիադում բարձր մակարդակի հանդիպմանը, դա էմոցիոնալ է և զուրկ որևէ գործնական իմաստից։ Ինչո՞ւ։ Որովհետև բարդ և նույնիսկ սուր հարցերը լուծելու համար, այդ թվում՝ ուկրաինական հարցը, և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը պետք է առաջին քայլն անեն: Այն պետք է նվիրված լինի երկու պետությունների միջև վստահության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Պուտինը։

Կրեմլի առաջնորդի խոսքերով՝ առանց դրա անհնար է լուծել որևէ հարց, այդ թվում այնպիսի սուր, ինչպիսին ուկրաինական ճգնաժամն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը հայտարարել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ 30 երկրների պատրաստակամության մասին

09:35 25.02.2025

Մակրոնը հայտարարել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ 30 երկրների պատրաստակամության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ մոտ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երկուշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «պատրաստ են կիսել Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը»։ «Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել […] ...

«Մեծ յոթնյակի» երկրները դեռ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության շուրջ․ Կանադայի  ԱԳՆ

09:30 25.02.2025

«Մեծ յոթնյակի» երկրները դեռ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության շուրջ․ Կանադայի ԱԳՆ

«Մեծ յոթնյակի» երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ իրենց առաջնորդների համատեղ հայտարարության շուրջ՝ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Մենք դեռ որոշ բանակցությունների մեջ ենք,-ասել է նախարարը, Կանադան և մյուս երկրները համաձայն չեն այն դիրքորոշման հետ, որը պաշտպանում էր Միացյալ Նահանգները […] ...

Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ

09:20 25.02.2025

Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 24-ին չհայտարարված այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Քրեակատարողական հիմնարկի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

09:15 25.02.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 24-25-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Հրազդան, Ապարան, Սևան, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Քաղսի, Առինջ, Ծաղկահովիտ, Նորատուս, Սարալանջ, Նորաշեն, Կաքավասար գյուղերում, Միրաք-Ապարան, Զոլաքար-Մարտունի, Գավառ-Սևան, Բլագոդարնոյե-Կաթնառատ, […] ...

Dagens nyheter. Շվեդիան առաջին անգամ ձեռք կբերի 500 կմ հեռահարությամբ հրթիռներ

09:10 25.02.2025

Dagens nyheter. Շվեդիան առաջին անգամ ձեռք կբերի 500 կմ հեռահարությամբ հրթիռներ

Շվեդիան համալրվելու է Taurus թեւավոր հրթիռով, որն ունի 500 կմ հեռահարություն։ Այս մասին հայտնում է Dagens Nyheter թերթը, որը նշում է, որ Շվեդիան առաջին անգամ է նման հեռահարությամբ հրթիռներ ձեռք բերում։ Այս զինատեսակներով JAS 39 C ինքնաթիռների համալրումը կսկսվի 2028 թվականին։ JAS 39 E նոր մոդիֆիկացիան այդ հրթիռները կստանա ավելի ուշ: «Սա այն է, ինչին […] ...

Բիվոլը ռևանշ-մենամարտում հաղթել է Բետերբիևին և դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն

09:05 25.02.2025

Բիվոլը ռևանշ-մենամարտում հաղթել է Բետերբիևին և դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած բռնցքամարտի երեկոյում ռուս Դմիտրի Բիվոլը ռևանշ-մենամարտում հաղթել է իր հայրենակից, Կանադան ներկայացնող Արթուր Բետերբիևին։ Մենամարտում կայացել են բոլոր 12 ռաունդները։ Մրցավարներից երկուսն առավելությունը տվել են Բիվոլին` 116-112, 115-113։ Երրորդ մրցավարը հավասար միավորներ է տվել` 114-114։ 34-ամյա Բիվոլը 25-րդ մենամարտում տարել է 24-րդ հաղթանակը (12-ը` նոկաուտով) և դարձել կիսածանր քաշային կարգի […] ...

BACK_TO_TOP