00:15 25.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհները (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ապարանի տարածաշրջանում և Խոտ գյուղում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
09:45 25.02.2025
Գազայի հիվանդանոցներից մեկում հիպոթերմիայից երեք երեխա մահացել է․ Al MayadeenՊաղեստինյան անկլավի վարչական կենտրոնում՝ Գազա քաղաքում, առնվազն երեք երեխա է մահացել հիպոթերմիայից։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով բուժհաստատության ղեկավարությանը։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սաիդ Սալահի խոսքով՝ ցածր ջերմաստիճանի ֆոնին հիպոթերմիայով հիվանդները գնալով ավելի հաճախ են ընդունվում հիվանդանոցի շտապ օգնության բաժին: «Սաստիկ մրսածությամբ և հիպոթերմիայով մանկական բաժանմունք է ընդունվել ութ հիվանդ, երեք […] ...
09:35 25.02.2025
Մակրոնը հայտարարել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ 30 երկրների պատրաստակամության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ մոտ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երկուշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «պատրաստ են կիսել Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը»։ «Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել […] ...
09:30 25.02.2025
«Մեծ յոթնյակի» երկրները դեռ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության շուրջ․ Կանադայի ԱԳՆ«Մեծ յոթնյակի» երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ իրենց առաջնորդների համատեղ հայտարարության շուրջ՝ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Մենք դեռ որոշ բանակցությունների մեջ ենք,-ասել է նախարարը, Կանադան և մյուս երկրները համաձայն չեն այն դիրքորոշման հետ, որը պաշտպանում էր Միացյալ Նահանգները […] ...
09:20 25.02.2025
Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 24-ին չհայտարարված այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Քրեակատարողական հիմնարկի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ […] ...
09:15 25.02.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՓետրվարի 24-25-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Հրազդան, Ապարան, Սևան, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Քաղսի, Առինջ, Ծաղկահովիտ, Նորատուս, Սարալանջ, Նորաշեն, Կաքավասար գյուղերում, Միրաք-Ապարան, Զոլաքար-Մարտունի, Գավառ-Սևան, Բլագոդարնոյե-Կաթնառատ, […] ...
09:10 25.02.2025
Dagens nyheter. Շվեդիան առաջին անգամ ձեռք կբերի 500 կմ հեռահարությամբ հրթիռներՇվեդիան համալրվելու է Taurus թեւավոր հրթիռով, որն ունի 500 կմ հեռահարություն։ Այս մասին հայտնում է Dagens Nyheter թերթը, որը նշում է, որ Շվեդիան առաջին անգամ է նման հեռահարությամբ հրթիռներ ձեռք բերում։ Այս զինատեսակներով JAS 39 C ինքնաթիռների համալրումը կսկսվի 2028 թվականին։ JAS 39 E նոր մոդիֆիկացիան այդ հրթիռները կստանա ավելի ուշ: «Սա այն է, ինչին […] ...