14:55 23.02.2025
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում, բայց մի բան պետք է մենք՝ բոլորս տանք՝ դա արյունն է։ Առանց բոլորիս ներգրավվածության այս ամբողջ ջանքերը զուր են։
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը»,- արյան դոնորությանը նվիրված միջոցառմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Կարևորելով մեր երկրում արյան դոնորության մշակույթի ձևավորումը՝ պետական կառավարման ոլորտի, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու արյան դոնորության հետ կապված խնդիրները։
«Առողջապահական համակարգի կայունության ապահովման երաշխիքներից է արյան բավարար պաշարի առկայությունը, ուստի շատ կարևոր է դոնորության ամուր համակարգ ունենալը»,- նշել է
Անահիտ Ավանեսյանն ընդգծելով, որ կյանք պարգևող այս քայլը չպետք է անենք միայն աղետի, պատերազմի օրերին, արյան կարիք կա ամեն օր։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ եթե լինեն կազմակերպություններ, որոնց աշխատակիցները ցանկություն կունենան արյուն հանձնել, շարժական կայանը կարող է մոտենալ և տեղում կազմակերել արյունատվությունը՝ խնայելով դոնորի ժամանակը։
Հանդիպմանը մասնակիցները ներկայացրել են իրենց փորձը, դիտարկումներն ու առաջարկները՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների անհրաժեշտությունը
պետական, մասնավոր և հասարակական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, արյան դոնորության ոլորտում առկա մարտահրավերների և հնարավորությունների քննարկման, ինչպես նաև
իրազեկվածության բարձրացման և հասարակության ներգրավվածության խթանման գործում։
Միջոցառումը նաև հնարավորություն էր` գտնելու նոր դոնորներ, որոնք պատրաստ են տարվա ընթացքում մի քանի անգամ արյուն նվիրաբերել։
00:00 24.02.2025
Օլաֆ Շոլցն ընդունել է պարտությունը00:00 24.02.2025
Օլաֆ Շոլցն ընդունել է պարտությունըԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության արդյունքները պարտություն է անվանել՝ ընդունելով դրա համար իր պատասխանատվությունը։ «Սա դառը արդյունք է կուսակցության համար, դա կորուստ է ընտրություններում։ Ես պատասխանատվություն եմ կրում այս արդյունքի համար»,- ասել է Շոլցը՝ կիրակի օրը կայացած քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Նա նաև շնորհավորել է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության […] ...
23:25 23.02.2025
ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է բանակցություններ վարել միջնորդների հետՊաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրաժարվում է բանակցություններ վարել միջնորդների հետ, քանի դեռ Իսրայելը չի ազատել մի խումբ բանտարկյալների, որոնք պետք է ազատ արձակվեին փետրվարի 22-ին։ Այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Մահմուդ Մարդավին։ «Թշնամու հետ միջնորդների միջոցով բանակցություններ չեն լինի մինչև գերիների ազատ արձակումը, ինչը համաձայնեցվել է 6 իսրայելցի պատանդների փոխանցման դիմաց»,- ներկայացուցչի խոսքերն է […] ...
23:07 23.02.2025
Էրդողանը Մակրոնին հայտնել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու պատրաստակամությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ բանակցություններ կազմակերպելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, մեր նախագահը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու […] ...
22:54 23.02.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանրԵրկկողմանի թոքաբորբով տառապող Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, թեև գիտակցության կորուստ չունի։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ 88-ամյա պոնտիֆիկոսի մոտ երիկամային անբավարարություն է սկսվել: «Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, թեև նա չի ունեցել շնչառական նոպայի կրկնություն, ինչպես նախորդ օրը: Արյան որոշ անալիզներ ցույց են […] ...
22:50 23.02.2025
Իսրայելական բանակը մեկ օրում երրորդ անգամ հարվածում է ԼիբանանինԻսրայելական զինուժը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նրանց թիրախները ճանաչվել են որպես ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվում են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության կողմից ռազմական նպատակներով։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է ռազմական ենթակառուցվածքների վրա Լիբանանի հարավում, որտեղ «Հըզբոլլահի» ակտիվություն է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ իսրայելական կողմի՝ «Հըզբոլլահի» […] ...
22:46 23.02.2025
Սթարմերը և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ միասնական դիրքորոշում մշակելու հարցըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ միասնական դիրքորոշում ձևավորելու անհրաժեշտությանը։ Այս մասին հայտնել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին Վաշինգտոնում կընդունի Մակրոնին։ ԱՄՆ առաջնորդը Սթարմերի հետ կհանդիպի փետրվարի 27-ին։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը, […] ...