13:30 23.02.2025
Որոշ մթերքներ, որոնք նախատեսված են որպես հատուկ երեխաների համար ստեղծված, կարող են վնասակար լինել երեխայի համար, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Իր Telegram ալիքում բժիշկը կոչ է արել բացառել երեխաների սննդակարգից սննդային մի քանի խմբեր։
Առաջին հերթին նա խորհուրդ է տվել հրաժարվել վերամշակված մթերքներից, ինչպիսիք են՝ պանրիկն ու երշիկեղենը։ Դրանք ծանրաբեռնում են լյարդը և ստամոքսը, առաջացնում են բորբոքումներ աղիներում և մեծացնում գիրության և սրտի հետ կապված խնդիրների վտանգը։
Լեբեդևան նաև խորհուրդ է տվել երեխայի սննդակարգից բացառել շաքարով հարուստ մթերքները (օրինակ՝ յոգուրտներ, թխվածքաբլիթներ), տրանս ճարպեր պարունակող մթերքները (օրինակ՝ մարգարին, չիպսեր և այլն) և արհեստական գույներով, բուրմունքներով և համը ուժեղացնող մթերքները։
Բացի այդ, բժիշկը հորդորել է երեխաներին չտալ քաղցր ըմպելիք, գազավորված ըմպելիք, արագ սնունդ և վիտամիններ և հանքանյութեր չպարունակող սնունդ՝ սպիտակ հաց, պահածոներ և ռաֆինացված մթերքներ։
«Փորձեք ընտրել բնական մթերքներ՝ տնական միս, թարմ բանջարեղեն, ամբողջական ձավարեղեն, առողջարար աղանդեր առանց շաքարի: Դա ոչ միայն ավելի առողջարար է, այլև իսկապես համեղ է»,-ավելացրել է բժիշկը։
22:54 23.02.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանրԵրկկողմանի թոքաբորբով տառապող Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, թեև գիտակցության կորուստ չունի։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ 88-ամյա պոնտիֆիկոսի մոտ երիկամային անբավարարություն է սկսվել: «Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, թեև նա չի ունեցել շնչառական նոպայի կրկնություն, ինչպես նախորդ օրը: Արյան որոշ անալիզներ ցույց են […] ...
22:50 23.02.2025
Իսրայելական բանակը մեկ օրում երրորդ անգամ հարվածում է ԼիբանանինԻսրայելական զինուժը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նրանց թիրախները ճանաչվել են որպես ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվում են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության կողմից ռազմական նպատակներով։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է ռազմական ենթակառուցվածքների վրա Լիբանանի հարավում, որտեղ «Հըզբոլլահի» ակտիվություն է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ իսրայելական կողմի՝ «Հըզբոլլահի» […] ...
22:46 23.02.2025
Սթարմերը և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ միասնական դիրքորոշում մշակելու հարցըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ միասնական դիրքորոշում ձևավորելու անհրաժեշտությանը։ Այս մասին հայտնել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին Վաշինգտոնում կընդունի Մակրոնին։ ԱՄՆ առաջնորդը Սթարմերի հետ կհանդիպի փետրվարի 27-ին։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը, […] ...
22:33 23.02.2025
Պենտագոնը մտադիր է կենտրոնանալ պատերազմի և մարտական գործողությունների վրա․ ՀեգսեթԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Պենտագոնը մտադիր է կենտրոնանալ պատերազմի և մարտական գործողությունների վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք շատ գոհ ենք այն ուղղությունից, որով Պենտագոնը գնում է նախագահ Թրամփի օրոք: Մենք կենտրոնանալու ենք պատերազմի, մարտերի, մահաբերության, պատասխանատվության վրա, և մենք լինելու ենք ամենաթափանցիկ Պենտագոնը, որը մարդիկ տեսել […] ...
22:17 23.02.2025
Եվրոպական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության․ ԲեսենտՈւկրաինայի հետ կապված Արեւմուտքի ծրագրերը ներառում են եվրոպական զորքերի հնարավոր տեղակայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության: Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ «Իմ ընկալմամբ, դա կլինի Եվրոպայի կողմից ռազմական որոշում, բայց ոչ ՆԱՏՕ-ի կողմից: Ահա թե ինչից կսկսենք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայում պոտենցիալ խաղաղապահ առաքելությանը ամերիկյան զորքերի մասնակցության հնարավորության […] ...
22:02 23.02.2025
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիրՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող: Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքել է 14.900 միավոր և գրավել առաջին հորիզոնականը: ...